Իրանցի փորձագետների հետ Գորիսում քննարկվեցին տարածաշրջանային հարցեր և համագործակցության հնարավորություններ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
115 Views

Մարտի 13֊ին Գորիսում հետաքրքիր հանդիպում տեղի ունեցավ իրանցի երկու փորձագետների հետ։ Միջոցառումը կազմակերպել էր «Հայակական նախագիծը», «Որոտան 3» ֆորումի շրջանակներում։

Այն հնարավորություն տվեց Գորիսի մտավորականներին, ուսանողներին լսելու իրանցի գիտնականների կարծիքը տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրադարձությունների վերաբերյալ, ինչպես նաեւ շոշափել համագործակցության հնարավորություններ մեր հարեւանների հետ։

Միջոցառումը շատ արագ պաշտոնական դիրքավորումից անցավ անկեղծ եւ ուղիղ շփման, որը հնարավորություն տվեց մասնակիցներին արտահայտել իրենց մտահոգությունները մեր կառավարությունների պաշտոնական դիրքորոշումների եւ քայլերի վերաբերյալ։

Իրանցիները խոստովանեցին, որ նրանք չեն կարող անտեսել իրենց երկրում բնակվող թուրքալեզու հասարակության գործոնը, որն ունի իր բնական ազդեցությունը Իրանի պաշտոնական քաղաքականության վրա տարբեր հարցերի շուրջ։

Բայց մյուս կողմից որպես այդպիսին Սյունիքի խնդիրը նրանց համար շատ մեծ կարեւորություն ունի եւ չկա որեւէ միավոր, որով հնարավոր է չափել, թե որքան գումար է Իրանը պատրաստ ներդնել այդ խնդրի լուծման համար։

Սյունիքի խնդիրն իրենց ձեւակերպմամբ առաջին հերթին անվտանգությունն է եւ տեղացի ժողովուրդի տնտեսական կայունությունը։

Նրանք հետաքրքրված են Սյունիքում կատարելու ներդրումներ, ինչպես նաեւ քննարկելու երկկողմ տնտեսական հարաբերությունները խթնանող համակարգերի կիրառման ծրագրեր։ Խոսք գնաց մինչեւ իսկ ազատ տնտեսական գոտու ներդրումն ամբողջ մարզի համար։

Որպես Իրանին հարակից մարզ, առաջ քաշվեց պարսկերենի ուսուցման կենտրոններ ստեղծելու գաղափարը, որպեսզի հնարավոր լինի առավել հեշտությամբ իրականացնել տնտեսական, միջմշակութային շփումները հարեւան ժողովուրդների միջեւ։

Շեշտվեց, որ թույլ է օգտագործվում Գորիսի զբոսաշրջային պոտենցիալը Իրանի հասարակության ներգրավման հարցում եւ որոշվեց շատացնել պարսկալեզու նյութեր Գորիսի վերաբերյալ, խթանելու համար դեպի Գորիս պարսիկ տուրիստների հոսքը։

Մասնակիցները փոխանակվեցին կոնտակտներով՝ հետագա շփումները շարունակելու եւ համագործակցության հնարավորություններն ուրվագծելու նպատակով։

Ինչ խոսք, շատ հետաքրքիր էր, 30 տարվա անկախությունից հետո, փաստացի Իրանի հետ ունենալով բաց սահման, լինելով հարեւան մարզ, նոր նոր ձեռնարկվում են նմանատիպ հանդիպումներ՝ փոխադարձ ճանաչելիության մակարդակը բարձրացնելու, շփման հնարավորություններ ստեղծելու համար։

Ուզում եմ հատուկ շնորհակալություն եմ հայտնել կազմակերպիչներին եւ Էլբակեան Էդգար-ին այս հանդիպման հնարավորությունը ստեղծելու համար, ինչպես նաեւ Հրանտ Բաղդագյուլյանի Արվեստանոց-ին հանդիպումն իրենց մոտ կազմակերպելու համար։

հ․գ․ Հիշեցնեմ, որ մեր իրանցի հյուրերն էին Մաջիդ Քարիմինը( իրանագետ է, Կովկասի հարցերով ավագ փորձագետ։ Նեղ մասնագիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է իրանական պատմությունը, տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը և պարսկերեն ձեռագրերի ուսումնասիրությունը) եւ Էհսան Մովահեդյանը (միջազգային հարաբերությունների, մեդիայի և ռազմավարական հետազոտությունների ոլորտի ճանաչված գիտնական և փորձագետ է, որի մասնագիտական ուշադրության կենտրոնում են Կովկասի տարածաշրջանն ու Իրանի արտաքին քաղաքականությունը)։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել