ԳՊՀ կերպարվեստի բաժնի շրջանավարտները ներկայացրեցին իրենց դիպլոմային աշխատանքները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
126 Views

Մարտի 13֊ին Գորիսի համայնքային պատկերասրահում կայացավ ԳՊՀ <<Կերպարվեստ>> բաժնի ուսանողների դիպլոմային աշխատանքների ցուցահանդես`նվիրված մայրության և գեղեցկության տոնին։

Պատկերասրահի տնօրեն Ժիրայր Մարտիրոսյանը ողջունեց ներկաներին, և շնորհավորելով մասնակիցներին`մաղթեց ստեղծագործական նորանոր վերելքներ։Այնուհետև իր անզուգական երաժշտական կատարումներով ներկայացավ երաժշտական դպրոցի սան Սվետա Հարությունյանը` ուսուցիչներ Թամարա Ադունցի և Նունե Նազարյանի նվագակցությամբ։ Ցուցասրահում տիրում էր գարնան շնչով լցված բարձր տրամադրություն,ցուցադրված յուրաքանչյուր կտավ կարծես բնության փոքրիկ պատառիկ է`համեմված գունային գեղագիտական ներդաշնակությամբ։Այս ամենը խոսում էր երիտասարդ ստեղծագործողների `հայրենի բնությունը սիրելու,այն ավելի վառ ու գեղեցիկ ներկայացնելու հմտության ու շնորհի մասին։

Ցուցահանդեսի ավարտին իրենց շնորհավորանքի խոսքով հանդես եկան`ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը,բ.գ.թ.,դոցենտ,ԳՊՀ դասախոս Մհեր Քումունցը գեղանկարիչ Արամ Մաշուրյանը,բանաստեցծ Լևոն Սահակյանը,իսկ ԳՊՀ <<Կերպարվեստ>> բաժնի շրջանավարտ Սոնա Մգրդունցը շնորհակալություն հայտնեց համալսարանին և <<Կերպարվեստ>> բաժնի դասախոսներին`իրենց կրթելու և մասնագիտական հմտություններ փոխանցելու համար։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել