Սպարտակիադա և «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշար Գորիսում
Մարտի 12-ին Սյունիքի մարզասերների ֆեդերացիայի նորաբաց մարզասրահում տեղի ունեցավ Սեղանի թենիսի սպարտակիադան և «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը՝ Գորիս համայնքի հանրակրթական դպրոցների միջև։
Մեր ուսումնամարզական կենտրոնի սաների փայլուն ելույթները ապահովեցին իրենց դպրոցների հաղթանակները!
Մինչև 9-րդ դասարանցիների թիմային պայքարում Վերիշենի միջնակարգ դպրոցի թիմը 100%-ոց արդյունքով զբաղեցրեց 1-ին տեղը։ Հաղթանակի հեղինակներն են՝
Սպարտակ Բակունց – 3-րդ դասարան
Հայկ Տոռոզյան – 4-րդ դասարան
Մելինե Մինասյան – 7-րդ դասարան
Մարի Մաշուրյան – 7-րդ դասարան
2-րդ տեղ – Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոցի թիմ
3-րդ տեղ – Հարթաշենի միջնակարգ դպրոցի թիմ
Մինչև 12-րդ դասարանցիների թիմային պայքարում Գորիսի թիվ 1 ավագ դպրոցի թիմը գրավեց 1-ին տեղը, որի կազմում էր նաև մեր ուսումնամարզական կենտրոնի սան՝
Սուրեն Բակունցը – 10-րդ դասարան
2-րդ տեղ – Վերիշենի միջնակարգ դպրոցի թիմ
Հակոբ Բակունց – 6-րդ դասարան
Ալեքս Մեժլումյան – 7-րդ դասարան
Անի Բակունց – 10-րդ դասարան
Աննա Մարության – 10-րդ դասարան
3-րդ տեղ – Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի թիմ
Թիմերի 1-ին համարների միջև պայքարում 100%-ոց արդյունքով առաջնությունների լավագույն խաղացողներ ճանաչվեցին Սյունիքի մարզասերների ֆեդերացիայի ուսումնամարզական կենտրոնի սաներ՝
Մինչև 9-րդ դասարանցիների խմբում – Սպարտակ Բակունց (3-րդ դասարան, Վերիշեն)
Մինչև 12-րդ դասարանցիների խմբում – Հակոբ Բակունց (6-րդ դասարան, Վերիշեն)
Շնորհավորում ենք մեր բոլոր սաներին և մաղթում նորանոր հաղթանակներ!