Մարտի 7-ին Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցն անցկացրեց բազկամարտի դպրոցականների սպարտակիադայի համայնքային փուլը, որին մասնակցում էին Գորիս համայնքի հանրակրթական դպրոցների 7-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտները։
7-ից 9-րդ դասարանների աշակերտների պայքարում առաջին տեղը գրավեց
Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի թիմը։
Երկրորդ տեղը զբաղեցրեց Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի թիմը։
Երրորդը ՝ Գորիսի թիվ 1 ավագ դպրոցի թիմը։
10-12-րդ դասարանների աշակերտների պայքարում
Առաջին տեղ գրավեց Գորիսի թիվ 1 ավագ դպրոցի թիմը,
երկրորդ տեղ գրավեց Խնձորեսկի Գ.Սևունցի միջնակարգ դպրոցի թիմը։
Լավագույն արդյունք ցույց տված թիմերը Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով։
Առաջին տեղ զբաղեցրած դպրոցների թիմերը իրավունք ստացան մասնակցելու մարզային փուլին։