Օրինական զենքով հանցանքների մասին տվյալներ չկան․ «Ազատազէն»-ը պահանջում է պարզաբանում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
95 Views

Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր տարբեր լրատվական կայքերում տեղ է գտել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հայցազրույցը՝ վերնագրված. «Մեր տվյալներով՝ շատ են այնպիսի հանցանքները, որոնք օրինական զենքերով են կատարվում» կամ «Հրազենով հանցագործությունների մեծ մասը օրինական զենքերով է կատարվում»

Արձագանքելով նախարարի պնդումներին, թե շատ են հանցանքները, որոնք օրինական զենքերով են կատարվում, և թե միֆ է կարծիքը, որ զենքի գործադրմամբ հանցագործությունները կատարվում են հիմնականում ապօրինի զենքերով՝ հարկ ենք համարում նշել.

2024 թվականի հոկտեմբեր ամսի դրությամբ ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը չի իրականացրել առանձին հաշվառում օրինական, ապօրինի զենքերով կատարված հանցագործությունների («Ազատազէն» ԿՀԿ-ի հարցման պաշտոնական պատասխանը՝ կից)։

Կցանկանայինք պարզաբանում, թե որտեղի՞ց ՆԳ նախարարին այն համոզմունքը, որ օրինական զենքով հանցագործությունները շատ են:

«Շատ են» արտահայտությունը առավելապես ունի հանրային, քան չափելի բնույթ։ Անհրաժեշտ է նաև պարզաբանում` համեմատած ի՞նչ տեսակի զենքի է կատարված հանցագործությունները շատ․ անօրինակա՞ն: Եթե հաշվառումը սկսվել է իրականացվել կից գրությունից անմիջապես հետո, 6 ամիսը արդյո՞ք բավարար ժամանակ է նման պատասխանատու հայտարարություններ անելու համար։

Խնդրահարույց է նաև ՆԳՆ նոր օրենսդրական նախաձեռնությունը պարգևատրական զենքերի վերաբերյալ, որը ըստ էության հակասահմանադրական է: Անընդունելի է մոտեցումը, որ կոռուպցիոն ճանապարհով պարգևատրված, գնված զենքերը հայտնաբերվելու, առգրավելու փոխարեն, ՆԳՆ փորձում է այդ խնդիրը լուծել քաղաքացիներին փաստացի ստիպելով պարգևատրված զենքերը վերադարձնել:

Հարգելի քաղաքացիներ, ինչպես գիտեք, «Ազատազէն» ԿՀԿ-ի նպատակը Հայաստանում զենքի գրագետ և պատասխանատու մշակույթ ձևավորելն է, և մտահոգիչ է ցանկացած պաշտոնյայի, լրատվականի կամ այլ անձի կողմից չհիմնավորված և անփույթ վերաբերմունքը զենքի հետ կապված ցանկացած հայտարարության։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել