17 լեզվով թարգմանություն ու ձայնավորում՝ նոր ծրագրային համալիրի միջոցով

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
79 Views

Այստեղ ցուցադրված է Թարգմանչաց նոր շարժման գործիքը, որն ունակ է գեներացնել մեքենայական թարգմանություններ և ձայնավորում մոտ 17 լեզուներով՝ արաբերեն, գերմաներեն, բրիտանական անգլերեն, ամերիկյան անգլերեն, իսպաներեն, Մեքսիկայի իսպաներեն, պարսկերեն, ֆրանսերեն, իտալերեն, վրացերեն, ղազախերեն, պորտուգալերեն, Բրազիլիայի պորտուգալերեն, ռուսերեն, թուրքերեն, ադրբեջաներեն և չիներեն։

Ի տարբերություն տեղական մեղմ ասած, «անհամեստ» ընկերությունների, մենք միշտ էլ հայտարարում ենք, որ օգտտագործվել են բաց տվյալներ և գործիքներ, բացի հայերենից, ադրբեջաներենից և թուրքերենից, որոնք ամբողջապես մեր մշակումներն են։

Հիմնականում օգտագործվել են Kaldi ASR և NeMo ASR մոդելները։

Մեքենայական թարգմանությունը կատարվում է Google միջոցով, որովհետև մենք ապարատային այնքան ռեսուրսներ չունենք, որպեսզի բավարար ժամանակում տրամադրենք թարգմանությունները։

Ամեն ինչ իդեալական չէ անշուշտ, բայց ծրագրային համալիրը կատարելագործվում է անդադար։

Սկսել է պետք հստակ առոգանությամբ միջին և փոքր տեսանյույթերից և քայլ առ քայլ առաջ գնալ։

Այս պահին ծրագրային համալիրը հաշվարկած է, որ օգտատերերն ընտրեն տեսանյությերը, լեզվի ուղղությունները, սակայն շուտով այդ աշխատանքը կարող են նաև մեքենայացվել։

Արդյունքում մենք կունենանք արժեքավոր գիտելիքահեն տեսանյութերի բացառիկ շտերմարան «Միտանիք» ցանցում։

Տեսանյութը՝ մեկնաբանությունում։

Հ․Գ․ Ծրագրային համալիրը հաշվարկած է առաջին հերթին ազգակիր հատվածի համար, որոնք մասնատված, խրամատավորված են այս աննորմալ քաոսում և գործում էին ցանցային եղանակով թիրախային ու ասինխրոնիկ եղանակով ապավինվելով միայն սեփական միջոցներին։ Ահա ձեզ անվճար արդիական գործիքակազմ գործելու արտակարգ այս վիճակում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել