Եկեք իրար հետ հասկանանք, Գորիս քաղաք ով է փող բերում եւ ով է հանում․ Արտուր Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
179 Views

Մի պարզ բանի մասին եմ ուզում խոսել, որը հույս ունեմ կազդի առեւտրով զբաղվող (եւ ոչ միայն) շրջանակի մարդկանց մոտեցումների վրա։

Երբ ասում ենք «առեւտուր չկա», դա պայմանավորված է 2 հիմնական հանգամանքով։

Առաջինը՝ որ ժողովուրդը քիչ է։

Երկրորդը՝ որ ժողովուրդը աղքատ է։

Էս նշանակում է, որ օրինակ առեւտրով փող դիզող մարդիկ առնվազն պետք է տարբեր ներդրումներ կատարեն այս երկու ոլորտներում որեւէ առաջընթաց ձեւավորելու համար, որ գոնե իրենց առեւտուրն էլ լավ լինի։

(Օրինակ, բազմազավակ ընտանիքներին կարելի է հատուկ զեղչեր տրամադրել:)

Եկեք հասկանանք երկրորդ հարցի պատասխանը․

Ե՞րբ է ժողովուրդը աղքատ։

Այս հարցին պատասխանելու համար, պետք է հասկանալ, թե ինչպես է ժողովուրդի ձեռքը փող ընկնում կամ այլ կերպ ասած, քաղաք ով է փող բերում եւ ով է հանում։

Առաջինը կարող ենք նշել պետական հաստիքները․ ուսուցիչ, դասախոս, ոստիկանություն, բանակ եւ այլն։ Կարելի է ավելացնել նաեւ պետական այլ միջոցառումներ՝ օրինակ ասվալտապատում, շինարարություն եւ այլն։

(չմոռանանք նաեւ ամրագրել, որ այս բոլոր հաստիքների աշխատավարձերը գոյանում են մեր տված հարկերից։)

Երկրորդը պետք է նշենք լոկալ ծառայություններ մատուցող հիմնարկությունները՝ հաշվապահություն, իրավաբանություն, բժշկություն, վարսավիր, ռեստորաններ եւ այլն։

Էս սանդղակի մեջ կարելի է ներառել նաեւ լոկալ շուկայում արտադրություն կազմակերպողները։ Օրինակ տեղական լիմոնադի արտադրություն, գյուղամթերքի արտադրություն եւ այլն։

Էս շրջանակները եթե քաղաքի տնտեսության մեջ հավեյլալ արժեք գումարի տեսակետից չեն ձեւավորում, բայց նպաստում են, որ գումարը ծառայության դիմաց շրջանառվի եւ դուրս չգա քաղաքից։ Սա նույնպես շատ կարեւոր է։

Եվ վերջապես «դրսից» գումար բերողները, դրանք այն կազմակերպություններն են, որոնք զբաղվում են արտաադրությամբ կամ դրսի շուկայում ծառայություններ մատուցում։ Սրանք քաղաքի տնտեսական համակարգ փող բերողներն են։ Էս պահին այդպիսիք Գորիսում ՏՏ ընկերություններն են, հյուրանոցներն են ու մի քանի արտադրություն, որոնք աշխատում են ավելի մեծ շուկայում, քան մեր քաղաքն է կամ երկիրը։

Էս նշանակում է, որ տեղական արտադրողի նկատկամբ պետք է լինի առանձնահատուկ հարգանք, որովհետեւ հենց էս շրջանակն է, որ պահում է քաղաքի (երկրի) տնտեսությունը։

Եվ շատ կարեւոր է, որ այլ խողովակներով գումարներ դիզած անհատները դառնան տեղական արտադրողներ, ինչպես նաեւ խթանեն տեղական արտադրությունը՝ օգնելով դրանց վաճառքի հարցում։

Էս ցիկլը եթե կարողանանք ճիշտ կազմակերպել, համ առեւտուրները լավ կլինեն, համ էլ փողը քաղաքում շատ կլինի։

Մեր քաղաքի կարող շրջանակի առանձհատուկ ուշադրության մեջ պետք է լինի գյուղերի ուժեղացումը։ Որովհետեւ ապակենտրոնացված բնակավայրային տնտեսությունն իրականում մեծ ուժ է։

Իհարկե, չենք մոռանում նաեւ դրսում գումար աշխատող եւ Գորիս բերող (ուղարկող) մարդկանց։ Էս էլ մի խողովակ է, որով քաղաք գումար է մտնում։

Սրա մասին արժե շատ խոսել, էնքան, որ տեղական արտադրությունն ուժեղանա եւ բնակչությունն էլ աճի։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել