Այսօր նշում ենք Հայաստանի շախմատային աշխարհի մեծագույն անհատականություններից մեկի՝ գրոսմայստեր, Հայաստանի քառակի չեմպիոն, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանի ծննդյան օրը։
Ձեր նվիրվածությունը, տարիների անդադար աշխատանքը և հայրենիքի նկատմամբ սերը դարձել են Հայաստանի շախմատային մշակույթի անբաժանելի մասը։ Դուք ոգեշնչման աղբյուր եք սերունդների համար՝ շախմատում, կրթության ոլորտում և ազգային արժեքների պահպանման գործում։
Շնորհակալություն այն մեծ գործի համար, որ անում եք հայկական շախմատի զարգացման համար։ Ձեր ջանքերի շնորհիվ Հայաստանը շարունակում է աշխարհին ներկայանալ որպես շախմատային մեծ տերություն, որի վառ ապաույցն էր Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականի «FIDE 100» մրցանակաբաշխության շրջանակում Դարի Լավագույն Թիմ ճանաչվելը:
Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նոր ձեռքբերումներ թե՛ շախմատային ասպարեզում, թե՛ կյանքում։