Տեառնընդառաջ՝ հոգևոր, մշակութային ու ընտանեկան միասնության տոն Գորիսում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
100 Views

Փետրվարի 13-ի երեկոյան Գորիսը լուսավորվեց Տեառնընդառաջի խարույկի ջերմ լույսով: Գորիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված տոնակատարությունը վերածվեց իսկական համայնքային միջոցառման՝ միավորելով հոգևոր արարողակարգը, մշակութային ծրագիրը և երիտասարդ ընտանիքների խրախուսումը:

Տոնակատարությունն սկսվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որտեղ

Սյունյաց թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ կատարվեց երեկոյան ժամերգություն: Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի ստեղծագործական խմբերի ելույթների շնորհիվ, գեղարվեստական ձևով ներկայացվեց տոնի խորհուրդն ու ավանդույթները:

Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նախաձեռնությամբ հատուկ ուշադրություն դարձվեց նորաստեղծ ընտանիքներին: 50 նորապսակ զույգեր ստացան նվերներ համայնքապետի կողմից, ինչը ոչ միայն խրախուսեց երիտասարդ ընտանիքներին, այլև ընդգծեց ընտանեկան արժեքների կարևորությունը համայնքի կյանքում:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել