Հրանտ Բաղդագյուլյանին նվիրված թիմային հուշամրցաշար
Երեկվանից սկսել ենք շախմատային քայլերի հետհաշվարկը, քանի որ այս տարի ևս Հրանտ Բաղդագյուլյան Արվեստանոցը, Գորիսի համայնքապետարանի, Սյունիքի շախմատի ֆեդերացիայի և Գորիսի մանկապատանեկան դպրոց ՀՈԱԿ-ի համագործակցությամբ, կազմակերպում է Հրանտ Բաղդագյուլյանին նվիրված ամենամյա թիմային հուշամրցաշար։
Մրցաշարին կարող են մասնակցել Գորիս համայնքի, ինչպես նաև շրջակա գյուղերի թիմերը, յուրաքանչյուր թիմ պետք է կազմված լինի 4 հոգուց, որի մասնակիցներից մեկը պետք է պարտադիր լինի վետերան (50+):
Մրցաշարն անցկացվում է ՖԻԴԵ-ի արագ շախմատի կանոնների համաձայն, շվեցարական կամ շրջանային մրցակարգով՝ կախված թիմերի քանակից:
23 Փետրվար 2025թ․, ժամը՝ 10:00
Գորիսի շախմատի դպրոց` Անկախության 6
Գրանցման վերջնաժամկետը` փետրվարի 22
Մրցաշարին գրանցվելու համար vardan232526@mail.ru էլեկտրոնային հասցեին ուղարկել թիմի կազմի հայտը՝ ըստ խաղատախտակների: Հարցերի դեպքում զանգահարել 077-52-54-54: Գլխավոր մրցավար՝ Հայաստանի Հանրապետության Շախմատի Ֆեդերացիայի առաջին կարգի մրցավար Վարդան Մովսիսյան։
Մրցաշարում լավագույն արդյունք ցույց տված թիմերը կպարգևատրվեն դրամական մրցանակներով։
Հիմնական մրցանակներ`
120.000 դր
80.000 դր
60.000 դր
Լավագույն արդյունք՝
Առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ տախտակներ՝ 10.000-ական դրամ
Այս տարի նախատեսել ենք ևս մեկ լրացուցիչ մրցանակ՝
Լավագույն սիրողական թիմ՝ վարկանիշ չունեցող շախմատիստներով՝ 20.000 դրամ
Կանոնակարգի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով