ՏԵՂ ՀԱՄԱՅՔՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հարգելի՛ համերկրացիներ, Տեղ համայքնի սիրելի նորապսակներ, ինչպես գիտեք Տրնդեզը կամ Տեառնընդառաջը Հայոց եկեղեցու տոներից է, որը մենք տոնում ենք Քրիստոսի աստվածահայտնությունից քառասուն օր անց, այն խորհրդանշում է Քրիստոսի լույսի խորհրդանիշ, երբ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նվիրաբերեցին եկեղեցուն։
Հնուց եկած ավանդության համաձայն եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառում էին խարույկներ, իսկ տրնդեզի նույնանուն օրը իրականացվում էր նախատոնակ,որը ուղեկցվում է անդաստանի արարողությամբ և որտեղ օրհնվում են հորիզոնի չորս կողմերը։
Տեառնընդառաջը՝ հատկանշական կարևորություն ունի հատկապես նորապսակ զույգերի համար, ովքեր թռնելով կրակի վրայով, իբր մաքրագործվելու հնար են ստանում, ակնկալելով բարձրյալից տարվա առատություն, բարեբերություն և պտղաբերություն, հենց այս տեղից է <<Տերն ընդ Ձեզ>>անվանումը և որի կապակցությամբ էլ սրտանց շնորհավորում եմ բոլորիդ, կամենալով առողջություն և ներդաշնակ երջանկություն բոլորիդ ընտանիքներում։ Թող որ 2025 թվականին բոլոր նորապսակները ճաշակեն մանկական բերկրանքը, թող հաջողության և միասնականության գաղափարներով ապրեն , զորանան և հզորանան մեզանից յուրաքանչյուրը,մեր տները, օճախները ,գյուղերը, մեր Հայաստանը։
Սիրում եմ բոլորիդ և կանգնած եմ Ձեզանից յուրաքանչյուրի կողքին։
Շնորհավոր Տեառնընդառաջի տոն․․․