Դիտումների քանակը` 12
68 Views
«Գորիս բարեկարգում» ՀՈԱԿ-ը շարունակում է ձյունամաքրման և ավազապատման աշխատանքները քաղաքի փողոցներում ու միջբնակավայրային ճանապարհներին:
Մաքրման աշխատանքներ են իրականացվել Ներքին Խնձորեսկ – Խնձորեսկ ավտոճանապարհի վրա: Հատուկ մեքենաներով մաքրվել է ճանապարհի երթևեկելի հատվածը, իսկ որոշ դժվարանցանելի հատվածներում տարածվել է նաև ավազ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու համար: