ՕԼՅԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԳՈՐԻՍԻ ԹԻՎ 2 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ
Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցիչները, ծնողները և աշակերտները շնորհավորում են Օլյա Ալեքսանյանին հաստատության տնօրեն նշանակվելու կապակցությամբ։
Հարգելի՛ տիկին Ալեքսանյան, ժամանակը լավագույն նախապայմանն էր համոզվելու, որ դպրոցում ունեցած Ձեր կարևորագույն առաքելության դերն ու նշանակությունը հրամայական է և կրթական ոլորտի մարտահրավերներին համարժեք։
Թող ձեր բոլոր մարդկային որակները՝ սերն ու նվիրումը, պատասխանատվությունն ու հետևողականությունը, առողջ հարաբերությունների գերակայությունը, ձգտումն ու աշխատանքում լավագույն օրինակ լինելու իրական բանաձևումները, միշտ լինեն Ձեր գործելաոճի հենքային տարրերը։
Թող կրթօջախի պատմությունը թևակոխի նոր փուլ և բեկանի բոլոր արգելքները։
Մաղթում ենք խաղաղ ու ստեղծագործ աշխատանք։