Գավառի պետական համալսարանը հրավիրում է ուսանողական հանրապետական առցանց գիտաժողովի

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
210 Views

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌՑԱՆՑ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ

Սիրելի՛ ուսանողներ,

Գավառի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է ուսանողական հանրապետական առցանց գիտաժողով, որը տեղի կունենա 2025թ. ապրիլի 4-ին, ժամը` 11:00-ին:

Գիտաժողովն անցկացվելու է բնական և հասարակական գիտությունների մասնագիտական բաժանմունքներում։

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մարտի 25-ը լրացնել մասնակցության էլեկտրոնային հայտը հետևյալ հղումով՝ https://publications.gsu.am/confernece/:

Հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել նաև զեկուցման ամփոփագիրը (հայերեն, ռուսերեն և անգլերեն): Զեկուցման ամբողջական տարբերակը, ինչպես նաև համապատասխան ամբիոնի երաշխավորությունը կամ գիտական ղեկավարի կարծիքն անհրաժեշտ է ուղարկել ԳՊՀ ՈՒԳԸ էլեկտրոնային փոստին (հասցեն՝ sssgsu@mail.ru)՝ նշելով հեղինակի (համահեղինակներ) անուն, ազգանունը, կրթական հաստատության կամ գիտահետազոտական ինստիտուտի ամբողջական անվանումը:

Տպագրության երաշխավորված զեկուցումները տեղ կգտնեն Գավառի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության «Գիտական հոդվածների ժողովածու»-ի հերթական համարում՝ էլեկտրոնային տարբերակով:

Մանրամասն կգտնեք այստեղ

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել