Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ անցկացվեց «Շախմատ․ գիտություն և կրթություն» խորագրով առցանց աշխատաժողով

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
113 Views

📌ՀՊՄՀ-ի և «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ անցկացվեց «Շախմատ․ գիտություն և կրթություն» խորագրով առցանց աշխատաժողով, որի նպատակն է ստեղծել գիտելիքների և փորձի փոխանակման հարթակ՝ նորարարական մոտեցումների ներդրման, մասնագիտական հմտությունների զարգացման և ներառական ու արդյունավետ ուսուցման խթանման համար։

✅Աշխատաժողովին մասնակցում էր առարկան դասավանդող 300-ից ավելի ուսուցիչ հանրապետության բոլոր դպրոցներից։

🔴ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ողջունեց, արդյունավետ աշխատանք ու հետաքրքիր երկխոսություններ մաղթեց աշխատաժողովի մասնակիցներին և հույս հայտնեց, որ հարթակը կբավարարի ուսուցիչների սպասումները։

♟️«Շախմատը ոչ միայն խաղ է, այլև կարևորագույն կրթական գործիք, որը ձևավորում է սովորողների մտածողության ոճը, նախաձեռնողականությունը, որոշումներ ընդունելու կարողությունը, ստեղծարարությունը և հոգեբանական այլ կարևորագույն որակներ։ Աշխատաժողովի նպատակն է կարևորել մեր երկրի բոլոր դպրոցների ուսուցիչների շախմատային կրթության մեթոդաբանության նորագույն, ինչպես նաև կյանքի հմտությունների զարգացմանը և համընդհանուր ներառականության համատեքստում՝ անձի առանձնահատուկ պայմաններին վերաբերող հարցերի քննարկումը»,-նշեց ռեկտորն ու հույս հայտնեց, որ յուրաքանչյուր մասնակից անձնային և մասնագիտական որակների զարգացման համատեքստում իր ասելիքն ու ներդրումը կունենա աշխատաժողովում։

💬ՀՊՄՀ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ևս ողջունեց գիտաժողովի մասնակիցներին և նկատեց, որ 14 տարի դասավանդվող առարկայի վերաբերյալ Ինստիտուտի աշխատանքի շնորհիվ մեծ փորձ է կուտակվել։ Նա կարևորեց նաև այն հանգամանքը, որ առարկան իր շուրջն է համախմբել մի խումբ մասնագետների և ուսումնասիրվում է գիտական մակարդակում։ Կրթության փորձագետը շնորհակալություն հայտնեց շախմատի ուսուցիչներին․ դժվար է դասավանդել նոր առարկան մեր օրերում, երբ աշխարհում առհասարակ դասավանդելն համարվում է ամենադժվար, բայցև ամենապատվաբեր աշխատանքը։

‼️«Կարևորում ենք երկխոսությունը առարկայի տեսական մասը մշակողների և այն դասավանդողների միջև․ սա արդյունավետության գրավականներից մեկն է, որ տարիներ շարունակ իրագործվում է Ինստիտուտի և Շախմատի ակադեմիայի նախաձեռնությամբ»,-նշեց Սերոբ Խաչատրյանն ու աշխատաժողովի զեկուցողների անունից վստահեցրեց՝ այսօր էլ պատրաստակամ են պատասխանել առարկան դասավանդողների՝ առցանց ուղարկված հարցերին։

✔️Աշխատաժողովը շարունակվեց չորս մասնաճյուղերում՝ Շախմատի ուսուցման մեթոդական հարցեր, Շախմատը և կյանքի հմտությունները, Ուսուցչի անձնային և մասնագիտական զարգացում, ԿԱՊԿ ունեցող սովորողների առանձնահատկությունները և ուսուցիչների մանկավարժական կարողունակությունների զարգացման միջոցները ներառական կրթության համակարգում։ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատողներն իրենց զեկույցներում անդրադարձան մասնաճյուղերի թեմաների շրջանակներում կարևորագույն հարցերին և վերջին հետազոտություններին։

🖇️Աշխատաժողովի ընթացքում ուսուցիչներն առցանց ձևաչափով ուղարկեցին առարկայի դասավանդման վերաբերյալ հարցեր՝ դասագրքերից մինչև ակնկալվող վերջնարդյունքների գնահատում և այլն․ դրանք մեթոդիստները, չափորոշիչների հեղինակները, գիտաշխատողները քննարկեցին համապատասխան մասնաճյուղերում։ Աշխատաժողովի մասնակիցների կարծիքով՝ ձեռնարկն արդյունավետ հարթակ էր շախմատի ուսուցման, գնահատման և առարկայի հետ կապված մի շարք հարցեր մասնագետներին ուղղելու, նպատակային և արդյունավետ քննարկում ունենալու համար։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել