Սյունիքը պետք է չափվեր թուրք, թաթարների հետ: Ռազմամթերք չկար, պակասում էր հացը: Այդ գերազանցորեն ծանր օրերից մեկն էր ….
Շատերն առանց արտահայտվելու մատնում էին իրենց անհանգստությունը մեր հետագա հաջող դիմադրության կարելիություն մասին….
Խոհերս սկսել էին բյուրեղանալ, արդեն գիտեի ասելիքս և անելիքս, բայցևայսնպես շարունակում էի լուռ մնալ, երբ կորովաթափ վաշտապետս խզեց լռությունը:
-Ի՞նչ եք մտածում, պարոն սպարապետ:
– Այն, հերոս վաշտապետս, որ դու, ինչպես տեսնում եմ, և մի քանի ուրիշներ մոռացել եք Հայոց Պատմությունը, որը մեր կռիվներով չի սկսվել ու մեզնով չի վերջանալու:
Ասացեք, ի՞նչ անուն կտայիք Դավիթ Բեկին, եթե մարդկային այս կամ այն տկարությունից մղված՝ նա Սյունյաց աշխարհը հանձնած լիներ թուրք ու թաթար հորդաներին: Մեզնից առաջ այս լեռնաշխարհի վրա կռվող հայը խորապես գիտակցել է, թե Սյունիքը հանձնել թշնամուն՝ կնշանակեր հայ Երկրի բանալիները և հայ ժողովրդի բախտն ընդմիշտ հանձնել իր իսլամ հարևաններին:
Գ. Նժդեհ «Հիշիր պատերազմը»