Դիտումների քանակը` 183
303 Views
Արդեն ավանդույթ է դարձել տարեմուտին ընդառաջ Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի, ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանի և աշխարհազորային գումարտակի հրամանատար Կարո Ավանեսյանի ու Տեղ համայնքի ավագանու անդամ Արագած Ղուկասյանի համատեղ շրջայցերը համայնքի բնակիչների անդորրն ու խաղաղությունը հսկող մարտական դիրքերում։
Ամենուր ամանորյա տրամադրություն էր տիրում, իսկ զինծառայողների բարձր բարոյահոգեբանական վիճակը մեծ վստահություն և հիացմունք առաջացրեց բարձրաստիճան հյուրերի մոտ։
Կեցցե՜ իրական և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը…
Կեցցե՜ն բոլոր դիրքապահ քաջ հայորդիները…
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, հայոց բանակի քաջազուններ, Երկրապահ կամավորական միության պատվարժան հերոս մարտիկներ և ամենաամուր աշխարհայազորայիններ։