Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի ամանորյա ուղերձը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
121 Views

ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ

Սիրելի՜ հայրենակիցներ

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ձեզ եմ հղում իմ ջերմ շնորհավորանքները։

Թող գալիք 2025 թվականն իր հետ բերի խաղաղություն մեր երկրին, հաջողություն ու երջանկություն՝ բոլորիս ընտանիքներին:

Վստահեցնում եմ, որ համայնքապետարանը շարունակելու է ուշադրության և հոգածության ներքո պահել ձեր բոլորի հոգսերը, նեցուկ լինել սոցիալապես անապահով խավին, զոհված և վիրավոր ազատամարտիկների և Զինվորների ընտանիքներին, մանկուց հաշմանդամ երեխաներին, միայնակ ծերերին և միայնակ մայրերին։ Մենք կշարունակենք քայլ առ քայլ լուծումներ տալ համայնքի հիմնահարցերին, ինչի արդյունքում կունենաք ավելի բարեկեցիկ Տեղ համայնք։

Թող փոխադարձ հարգանքն ու հանդուրժողականությունն այսուհետ լինեն մեր ուղեցույցները, մեր երկրի ապագայի հանդեպ ունեցած հավատը մեզ ուժ տա’ նոր բարձունքներ նվաճելու եկող տարում:

Սերը, հոգատարությունն ու փոխըմբռնման մթնոլորտը թող տիրեն յուրաքանչյուր հայի տանն ու ընտանիքում։

Լավագույն մաղթանքներով`

Տեղ համայնքի ղեկավար

Դավիթ Ղուլունց

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել