Տաթև համայնքի ավագանին հաստատել է 2025 թվականի բյուջեն և սոցիալական ծրագրերը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
114 Views

Կայացել է Տաթև համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 27-ի հերթական նիստը՝ հետևյալ օրակարգով՝

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 54-Ա որոշում ուժը կորցրած ճանաչելու մասին

3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 53-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին

4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթևհամայնքի Շինուհայր բնակավայրում գտնվող 15 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին

5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթևհամայնքի Շինուհայրի հրաբխային խարամների հանքավայրի ընդերքի տեղամասի ընդլայնման աշխատանքներին նախնական համաձայնություն տալու մասին։

6. Տաթև համայնքի տեղական սոցիալական ծրագրերը հաստատելու մասին

7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու 2025 թվականի նիստերի առաջին գումարման նստաշրջանի ժամանակացույցը և առաջին նիստի օրը հաստատելու մասին

Հարցերի շուրջ տեղի են ունեցել քննարկումներ, կայացվել համապատասխան որոշումներ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել