Կարծում եմ Ադրբեջանի վերաբերյալ իմ վերջին գրառումների փաստ֊ակնարկները բավարար էին համոզվելու համար, որ այսօրվա Ադրբեջանն անչափ խոցելի է։ Անգամ դրա մասին է ակնարկում համաշխարհային հայտնի պատմաբան ու միջազգայնագետ երևանաբնակ Գեորգի Դերլուգյանը, երբ ասում է, որ անհրաժեշտ է փափուկ ու դիվանագիտական մեթոդներով աշխատել ադրբեջանական ընդդիմության, ես կավելացնեի նաև դեռևս չձևավորված ժողովրդի հետ։ Նա իհարկե բացահայտ արևմտամետ է, բայց այս հարցում, իմ համոզմամբ, ճիշտ ուղղությամբ է առաջնորդվում։
Այլ ոչ թե իրավիճակային ու ռեֆլեքսային եղանակով արձագանքել ադրբեջանական կողմի հիբրիդային հարձակումներին ու կեղծիքներին՝ տարածելով ահ ու սարսափ։
Մենք պատրաստվում ենք դա անել, ինչքան էլ «ադրբեջանագետների» անվան տակ իրական մասնագիտական ռեսուրսներ չկան։
Այդ մասնագիտական համայնքն իրականում փուչ բուտաֆորիա է, որի հետ պետք չէ կռիվ անել։ Ուղղակի պետք է անտեսել, ինչպես նաև նոր սերնդի թուրքագետներին ու մյուս արևելագետներին։
Ուրեմն պլանը հետևյալ է։
Լրամշակել ադրբեջաներենի խոսքի ճանաչումը և դրանով տոտալ վերահսկողություն հաստատել ադրբեջանական ճամբարում ամեն մի ասված խոսքի նկատմամբ։
Այս տեղեկատվական հոսքերը թարգմանել և ֆիլտրել հատուկ բալանի բառերով ու արտահայտություններով։ Նրա արդյունքները ներկայացնել վերլուծական խմբին որոշումներ կայացնելու համար։ Երկրորդ ուղղությունը պրոակտիվ քարոզչությունն է, որը կարելի է իրականացնել բնականին շատ մոտ արհեստական ձայներով։ Նրանց միջոցով պատրաստել անթիվ ու անհամար տեսանյութեր ու այլ մեդիանյութեր։
Ծրագիր կա, թե ինչպես մեքենայացնել այդ գործընթացը։ Փակագծերը չեմ բացի, բայց այդ ճանապարհով հնարավոր է տեսանյութեր պատրաստել առանց մարդկանց օգնությամբ։ Կատարելապես մեքենայացնել այս աշխատանքը, քանի որ, ինչպես ասեցի, մասնագետների սուր կարիք ունենք։
Զուտ հայկական ԱԲ֊ն էլ, որ գալու է շատ շուտով, մեզ օգնական։ Նա աշխատելու առանց դադարի՝ 24 ժամ շարունակ։
Միակ խնդիրը մնում է այս բովանդակության նյութերի տարածումը, բայց դրա ձևն էլ կգտնեք։
Ադրբեջանն այլընտրանք չունի, եթե փլուզվի սունի քրդական ծագում ունեցող ալիևյան կլանային բռնապետությունը։ Նրա չձևավորված հանրությունը բացարձակապես անպատրաստ է և չունի նոր ժամանակների և ոչ մի իմունիտետ։
Իսկ մենք այդ իմունիտետը ձեռք բերեցին, ինչքան էլ ծանր կորուստներ ունեցանք։