Ամփոփում ենք 2024 թվականին Տեղ համայնքի հյուսիսային թևի բնակավայրերում՝ Խոզնավարում, Վաղատուրում և Խնածախում, իրականացված ծրագրերը
Տարվա առաջին կեսին Վաղատուր բնակավայրում բարեկարգվել և վերանորոգվել է վարչական ղեկավարի շենքի 2-րդ հարկը, գրադարանը, իսկ տարվա 2-րդ կեսին շենքի 1-ին հարկում բացվեց նախակրթարանը։ Մեկնարկել է Վաղատուր բնակավայրի խմելու ջրագծի և կապտաժների կառուցման աշխատանքները։
Խոզնավար և Խնածախ բնակավայրերում վարչական շենքերը նույնպես վերանորոգվել են։
Խոզնավարում ավարտվել է նաև վարչական շենքի բակի բարեկարգման և բետոնացման աշխատանքները։
Խնածախ բնակավայրում նշանակալի հաջողություն է խմելու ջրի վերականգնամնն ուղղված աշխատանքները` ներքին ցանցի և ջրաբաշխի վերանորոգումը։ Խնածախում կապիտալ վերանորոգվել է նաև մշակույթի տան տանիքը։
Խնածախում մեկնարկել են մոդուլային դպրոցի շինարարական աշխատանքները։
Խնածախ, Վաղատուր և Խոզնավար բնակավյրերի վարչական շենքերում տեղադրվել են արևային կայաններ և ջրատաքացուցիչներ։