Նիկոլ Փաշինյանն է՝ իր ընտանիքի հետ, Գագիկ Ծառուկյանի աղջկա հարսանիքին

Համացանցում տարածված լուսանկարում Նիկոլ Փաշինյանը ընտանիքի հետ մասնակցում է Գագիկ Ծառուկյանի դստեր հարսանեկան արարողությանը։ Լուսանկարը կրկին դարձել է քննարկումների առարկա՝ հիշեցնելով 2019 թվականի քաղաքական և հասարակական իրադարձությունները։

Continue ReadingՆիկոլ Փաշինյանն է՝ իր ընտանիքի հետ, Գագիկ Ծառուկյանի աղջկա հարսանիքին

Մհեր Քումունցին շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի հրամանով հաստատվել է Մհեր Սուրենի Քումունցին բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան շնորհելու որոշումը՝ ամրագրվելով համապատասխան դիպլոմով։

Continue ReadingՄհեր Քումունցին շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան

Շնորհակալական նամակ՝ մարդ և մասնագետ Տիգրան Վարդանյանին

Գորիսի բնակչուհի Սոնա Առուշանյանը շնորհակալական նամակ է հղել Գորիսի ԲԿ-ի բժիշկ-վնասվածքաբան Տիգրան Վարդանյանին՝ գնահատելով նրա մասնագիտական բարձր որակներն ու մարդկային վերաբերմունքը։

Continue ReadingՇնորհակալական նամակ՝ մարդ և մասնագետ Տիգրան Վարդանյանին

Աստղիկ Առուստամյանի միջազգային փորձառությունը՝ Ֆրանսիայում

Գորիսի պետական համալսարանի «Տնտեսագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Աստղիկ Առուստամյանը հաջողությամբ ավարտել է Ֆրանսիայի Վիեն քաղաքում անցկացրած մասնագիտական պրակտիկան՝ ձեռք բերելով արժեքավոր գիտելիքներ և գործնական փորձ։

Continue ReadingԱստղիկ Առուստամյանի միջազգային փորձառությունը՝ Ֆրանսիայում

Գորիսի համայնքային պատկերասրահը մասնակցեց Թթի փառատոնին

Գորիսի համայնքային պատկերասրահը հերթական անգամ միացավ Թթի փառատոնին՝ ներկայացնելով տարբեր հեղինակների ստեղծագործություններ։ Ցուցադրված կտավները հնարավորություն տվեցին այցելուներին բացահայտել արվեստի բազմազան աշխարհն ու ծանոթանալ նոր անունների։

Continue ReadingԳորիսի համայնքային պատկերասրահը մասնակցեց Թթի փառատոնին

Տարիներ շարունակ քաղաքական կեղտոտ դիվիդենտներ ես հավաքում առյուծի որսի թեմայով, հետո ինքդ սպանում առյուծին

Տարիներ շարունակ քաղաքական կեղտոտ դիվիդենտներ ես հավաքում առյուծի որսի թեմայով, հետո գալիս՝ տան պահած առյուծին քաղաքական դրդապատճառներով սպանում ես՝ ասես տենց էլ պիտի լիներ... Իսկ էդ ամենի ֆոնին, քանի որ գրատներով կենդանասեր կամ իրավապաշտպան աշխատող խմբակն էլ քո քաղաքական հենարանն է, ձեն-ծպտուն չեն հանում... Բա հո երեխային փողոցում կծած անտեր շուն չի՞, որի «շահերը պահելու» դիմաց գրանտ պիտի ստանան հաստիքային վնգստացողները... Ձեր խմբակի հետաքրքրությունը թափառող անտեր կենդանիներն են... Բնական է՝ անհայրենիք սորտից էլ ուրիշ ի՞նչ պիտի սպասես... Կամ մարդկանց տունը խլել, կամ տունը քանդել, կամ տան մեջ սպանել, կամ տնից հանել ու սպանել...

Continue ReadingՏարիներ շարունակ քաղաքական կեղտոտ դիվիդենտներ ես հավաքում առյուծի որսի թեմայով, հետո ինքդ սպանում առյուծին

Իրանցիներից մեկը բարձրաձայն ցավակցեց հայ ազգին․ Նաիրի Հոխիկյան

«11-րդ դարում այս տարածաշրջանում հայտնվելուց հետո թուրքերը արդեն 1000 տարի այստեղ են, բայց այդ 1000 տարվա մեջ կարող ենք 3 մեծ գործիչների անուն տալ, որոնք ճակատագրական փոփոխություն են բերել թուրքերի կյանքում։ Առաջինը Սելջուկն էր, որ Ալթայից թուրքերի նախնիներին բերեց այստեղ, երկրորդը Քեմալ Աթաթուրքն էր, որ ստեղծեց թուրքական հանրապետություն, ժողովրդին զարգացման ճանապարհի վրա դրեց, և երրորդը Նիկոլ Փաշինյանն է, որը գետնի վրա հիմք դրեց պանթուրքիզմի գաղափարախոսության իրագործմանը՝ հանձնելով Արցախը և փաստացի ցամաքային կապ ստեղծելով Թուրքիայի ու Ադրբեջանի միջև, շուտով միջանցքի կարգավիճակով կհանձնի նաև Սյունիքը, և մեծ Թուրքիայի համար կբացվեն դարպասները դեպի Ռուսաստանի հարավ, դեպի Չեչնիա, Դաղստան, դեպի Ղազախտան ու բնականաբար՝ Ալթայ։ Հայաստանն այդ ճանապարհին մեծ ոսկոր էր, և ավելի քան 100 տարի թուրքերը չէին կարողանում կուլ տալ այդ ոսկորը։ Փաշինյանը ջարդեց այդ ոսկորը։ Ահա թե ինչու է Նիկոլ Փաշինյանը թուրքերի՛ Փաշինյանը»։

Continue ReadingԻրանցիներից մեկը բարձրաձայն ցավակցեց հայ ազգին․ Նաիրի Հոխիկյան

Արարատ ցեմենտում չեն թույլատրել վառարանները դատարկել․ Հայրապետ Արիստակեսյան

Ինչի համար են ողջ խառնանյութը թողել Արարատ ցեմենտի վառարանների մեջ, ինչու բանվորներին չեն թուլատրել վառարանները դատարկեն ու գազն անջատեն? Այդ վառարանները այլևս պետք է հիմնահատակ քանդվեն, որովհետև հումքը մեջը քարացել է։ Այս իրավապահ կոչվածները ազգային աղետ են երկրի ու պետության գլխին։ Այդ գործարանը տարեկան 6,2 միլիարդ դրամ հարկ էր վճարում, ինչու ավերեցիք?

Continue ReadingԱրարատ ցեմենտում չեն թույլատրել վառարանները դատարկել․ Հայրապետ Արիստակեսյան

Գորիսի վերևի բլուրից երևում են Արցախի լեռները․ Կարինե Տոնոյան

Գորիսի վերևի բլուրից երևում են Արցախի լեռները, կարոտից շունչս կտրվում է.... վերջին անգամ դեպի այդ լեռները գնաց Մենուաս ու մնաց այդ լեռներում... ու հիմա ասես մոտեցել եմ հենց նրան, հոգիս մի ուրիշ կերպ է մղկտում... ուրիշ, ուրիշ է կարոտիս կանչը, մորմոքը, ցավը։ Մեն, քեզ հետ եմ միշտ այստեղ բերել հայ ասպետներին, հիմա որբի պես եմ, սարսափելի մենակ ու ցավագար.... Մեեեենս...... էս ինչ արեցիր..... Իսկ ասպետներս պարում են, որ ապրի Հայաստանդ...; պարում եմ, որ կյանքդ տալու գինն իմաստավորվի։ Իրենք պարում են, իսկ ես մտքով հասել եմ Եղնիկներ ու պինդ գրկել քեզ...... Ու ոռնում եմ, Մեն, ոռնում անձայն` ձագին կորցրած գայլի նման։

Continue ReadingԳորիսի վերևի բլուրից երևում են Արցախի լեռները․ Կարինե Տոնոյան

Ազգիս մի ստվար մասը ծպտյալ բոլշևիկ է, հոգով կոմունիստ․ Ատուր Խոջաբաղյան

Մատդ դիր մի քիչ հարուստ մեկի վրա, ասա թալանչի է, բոլորը հավատում են։ Մի Լենին է պակասում, շատ հեշտ կոմունիզմը կվերականգնեն Հայաստանում։ Էն ինչ որ կատարվում է Հայաստանում, այլանդակություն է, պետության այլասերում, պետություն=մեկ մարդ համակարգի կառուցում։ Ժողովրդավարական արժեքները Հայաստանում դեռ սաղմի մեջ խեղդող գործունեություն։ Ծառուկյանն աչքիս լույսը չէ, հատկապես որ չլսեց Եկեղեցական գերագույն մարմնի հորդորն ու շարունակեց Հիսուս Քրիստոսի արձան կառուցելու այդ "հիմար" նախագիծը, բայց մեկ է, նրա նկատմամբ կատարվողն այլանդակություն է։ Հատկապես շուրջ 60000 ՀՀ քաղաքացիների ձայների գողությունը մի մեծ այլանդակություն էր և նոր այլասերում։ Սրա հետևանքը շատ դժվար է լինելու փոխելը։ Եվս առնվազն 10 տարի մենք տառապելու ենք ավտորիտար համակարգի և դրա ծնած այլանդակությունների ձեռքին։

Continue ReadingԱզգիս մի ստվար մասը ծպտյալ բոլշևիկ է, հոգով կոմունիստ․ Ատուր Խոջաբաղյան