Հերթական բարդ և հաջողությամբ ավարտված վիրահատությունը՝ Գորիսի ԲԿ-ում
Ծայրահեղ ծանր վիճակում Գորիսի բժշկական կենտրոն տեղափոխված 73-ամյա բուժառուի կյանքը հաջողվել է փրկել բարդ և բազմափուլ վիրահատության շնորհիվ։ Վիրաբուժական թիմը կյանքի ցուցումով իրականացրել է անհապաղ միջամտություն, որն ավարտվել է հաջողությամբ։