Սերգեյ Խաչատրյանն ու Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով կշրջեն Սյունիքում

«Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագրի շրջանակում Սերգեյ Խաչատրյանը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հուլիսի 29-31-ը համերգներով հանդես կգան Մեղրիում, Կապանում և Գորիսում։ Հանդիսատեսը կլսի Մաքս Բրուխի Ջութակի կոնցերտը և Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունը։

Continue ReadingՍերգեյ Խաչատրյանն ու Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով կշրջեն Սյունիքում

Պետության ուժը միայն զենքը չէ, այլ նվիրված էլիտան

Պետության իրական ուժը միայն ռազմական ներուժով չի չափվում։ Դրա հիմքում կանգնած են մարդիկ, որոնք իրենց անձնական շահերից վեր են դասում պետության, ժողովրդի և սեփական համոզմունքների նկատմամբ նվիրվածությունը։ Հենց այդպիսի մտածողությունն է ձևավորում դիմակայուն և ամուր պետական համակարգ։

Continue ReadingՊետության ուժը միայն զենքը չէ, այլ նվիրված էլիտան

Հերոսի ընտանիքում ծնվել են երկվորյակներ՝ Գոռ և Հայկ

Լույս աշխարհ են եկել 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Մարտակերտի շրջանի Կաշենի հանքավայրի պաշտպանության մարտերում զոհված Գոռ Ղուկասյանի երկվորյակ եղբայրները՝ Գոռը և Հայկը։ Նրանց ծնունդը միաժամանակ հուզիչ և խորհրդանշական իրադարձություն է ընտանիքի ու հարազատների համար՝ ցավի կողքին բերելով նոր կյանք և նոր հույս։

Continue ReadingՀերոսի ընտանիքում ծնվել են երկվորյակներ՝ Գոռ և Հայկ

Գորիսի բժշկական կենտրոնում ներդրվել է մանկական վիրաբուժության ծառայությունը

Հուլիսի 24-ից Գորիսի բժշկական կենտրոնում հասանելի կլինի մանկական վիրաբուժական մասնագիտացված ծառայությունը։ Նախաձեռնությունը նպատակ ունի բարձրացնել բուժօգնության հասանելիությունը մարզում և երեխաների առողջական խնդիրների դեպքում ապահովել ժամանակին ու որակյալ միջամտություն։

Continue ReadingԳորիսի բժշկական կենտրոնում ներդրվել է մանկական վիրաբուժության ծառայությունը

Սյունիքում քննարկվել են կենդանիների հաշվառման և անասնաբուժության ոլորտի խնդիրները

Սյունիքի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև անասնաբուժության ոլորտում առկա խնդիրները։ Մասնակիցներն անդրադարձել են «ԱՆԻ ՊԱՍ» համակարգում տվյալների ճշգրտման, մասնագետների աշխատանքային պայմանների և ոլորտի զարգացման հեռանկարներին։

Continue ReadingՍյունիքում քննարկվել են կենդանիների հաշվառման և անասնաբուժության ոլորտի խնդիրները

Ի՞նչ կապ ունի Սինգապուր իրականացրած մեր արտահանումը ռուսական շուկայի արգելքի պատճառով փչացող գյուղմթերքի հետ․ Դավիթ Դավթյան

Վերջին օրերին Սինգապուրի շուկա հայկական արտադրանքի արտահանման վերաբերյալ հնչում են տարբեր մեկնաբանություններ և սխալ մեկնաբանություններ։ Կարևոր է ընդգծել, որ խոսքը երբեք չի եղել ռուսական շուկան ամբողջությամբ փոխարինելու մասին։ Սինգապուրը դիտարկվում է որպես նոր և այլընտրանքային արտահանման ուղղություն, որի ուղղությամբ աշխատանքներ տարվել են շուրջ երկու տարի։

Continue ReadingԻ՞նչ կապ ունի Սինգապուր իրականացրած մեր արտահանումը ռուսական շուկայի արգելքի պատճառով փչացող գյուղմթերքի հետ․ Դավիթ Դավթյան

Սյունիքում կկառուցվեն և կվերանորոգվեն առողջապահական ու կրթական հաստատություններ

ՀՀ կառավարության որոշմամբ կապահովվի Սյունիքի մարզում մի շարք առողջապահական և կրթական ծրագրերի շարունակական իրականացումը։ «Հայաստան-Դիմակայուն Սյունիք» ծրագրի շրջանակում նախատեսվում է առողջապահական հաստատությունների և միջին մասնագիտական քոլեջների կառուցում ու վերանորոգում՝ նպաստելով մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը։

Continue ReadingՍյունիքում կկառուցվեն և կվերանորոգվեն առողջապահական ու կրթական հաստատություններ

Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ է

Սիսիան համայնքի բնակավայրերից մեկում հայտնաբերվել է վիրավոր սպիտակագլուխ անգղ, թռչնատեսակ, որ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Փրկարարական ստորաբաժանման ծառայողները թռչնին տեղափոխել են անվտանգ վայր։ Փրկարար ծառայությունը հորդորում է՝ հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող կենդանատեսակների հետ առնչվող ցանկացած դեպքի մասին անհապաղ տեղեկացնել համապատասխան մարմիններին։ Ժամանակին ցուցաբերված օգնությունը կարող է վճռորոշ լինել կենդանուն փրկելու և կենսաբազմազանությունը պահպանելու գործում։

Continue ReadingՍյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ է

Զանգեզուր մսամթերքի արտադրանքը հասանելի է Երևանի խանութներում

Ուրախալի նորություն Զանգեզուր մսամթեքրի հաճախորդների համար․ այսօրվանից արտադրանքն արդեն հասանելի է Երևանի մի շարք խանութներում։ Սա կարևոր ու պատասխանատու քայլ է զարգացման ճանապարհին, որը հնարավոր է դարձել ձեր վստահության և շարունակական աջակցության շնորհիվ։

Continue ReadingԶանգեզուր մսամթերքի արտադրանքը հասանելի է Երևանի խանութներում