Որպես շինուհայրցի, ես չեմ կարող լռել․ ամոթ, հազար ամոթ

Լավ, ուրացել ուրացել եք, գոնե հերյուրանքներ մի տարածեք այդ մարդու հասցեին, ով հիմա նստած է Բաքվի բանտում, իսկ դուք՝ ազատության մեջ, վայելում եք այն բարիքը, որը հենց նա է պարգևել ձեզ։ Մի՞թե չեք ամաչում։ Ու էս մարդիկ գնացել ու ընտրել են նրանց, ովքեր մատը մատին չեն տվել մեր գյուղերի համար, ովքեր մատը մատին չեն տալիս, որ մեր գերիները վերադառնան, որ Ռուբեն Վարդանյանը վերադառնա։ Ինչ զազրելի ստեր ասեց չեն խոսում էս մարդու մասին։ Գոնե դուք ձեր տեսածին հավատացեք, ոչ թե լսածին։ Ձեր ամենօրյա հացին հավատացեք․․․ Այսպիսի ուրացումով մենք հեռու չենք գնա։

Continue ReadingՈրպես շինուհայրցի, ես չեմ կարող լռել․ ամոթ, հազար ամոթ