Ինկուբատորներ՝ սահմանին. ինչպես են Սյունիքի գյուղերում հիմնում կայուն և կենսունակ բիզնես
Ֆրանսիայի հայկական հիմնադրամի (Fonds Arménien de France) և «SOS Chrétiens d'Orient» ասոցիացիայի միջև համագործակցության շնորհիվ՝ Ներքին Խնձորեսկ, Տեղ և Խոտ գյուղերի չորս շահառուներ ստացել են մեծ տարողությամբ ինկուբատորներ։ Այս սարքավորումները, որոնք կարող են տեղավորել մինչև 1 000 հավի ձու կամ 2 500 լորի ձու, հնարավորություն կտան զարգացնել եկամտաբեր թռչնաբուծական գործունեություն և կամրապնդեն շահառու ընտանիքների ինքնաբավությունը։ Այս ծրագիրն իրականացվել է համաֆինանսավորման սկզբունքով, ինչը վկայում է իրենց իսկ շահառուների հանձնառության մասին՝ սեփական գործի հաջողության հարցում։