Գորիս համայնքում ՔՊ֊ն 48.2% է հավաքել․ մանրամասներ

Պարզագույն հարց ԿԸՀ-ին՝ Սյունիքի մարզի ընտրողների թիվը 106 972 է, թե՞ 100 450 ԿԸՀ-ի կողմից ս․թ․ մայիսի 31-ին հրապարակված ցուցակի համաձայն՝ մարզում ընտրելու իրավունք ունեցողների թիվը 100450 էր։ ԿԸՀ-ի կողմից՝ քվեարկության օրվա ընթացքում պարբերաբար (3 ժամը մեկ) սփռվող տեղեկատվության համաձայն՝ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող ընտրողների թիվ է հայտարարվել 106 972։ Տարբերությունը՝ 6522 ընտրող; Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռևս պարզաբանում չի տվել ընտրողների թվի նման տարբերության վերաբերյալ։

Continue ReadingԳորիս համայնքում ՔՊ֊ն 48.2% է հավաքել․ մանրամասներ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը ներկայումս զբաղված է իրավիճակի վերլուծությամբ

Նախընտրական փուլը ուղեկցվել է մեր առաջնորդի, թեկնածուների, համակիրների և թիմակիցների նկատմամբ նպատակային գործողություններով, զանգվածային ապօրինի ձերբակալություններով ու քրեական հետապնդումներով, որոնք միտված էին սահմանափակել քաղաքական մրցակցությունն ու ազդել ընտրողների ազատ կամարտահայտության վրա։ Բուն քվեարկության օրը լայնորեն կիրառվել է վարչական ռեսուրսը՝ պետական և համայնքային լծակների ներգրավմամբ, փորձելով կանխորոշել ընտրությունների արդյունքը։ Քվեարկության օրն արձանագրվել են բազմաթիվ ընտրախախտումներ, որոնց մասին ահազանգերը ստացվել են ամբողջ օրվա ընթացքում` հանրապետության ամբողջ տարածքից։

Continue Reading«Ուժեղ Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը ներկայումս զբաղված է իրավիճակի վերլուծությամբ
Փաշինյանի հաղթանակը պետք է դիտարկել որպես Ադրբեջանի եւ Թուրքիայի հաղթանակ. Բայրամով
BAKU, AZERBAIJAN - APRIL 27: Azerbaijani Foreign Minister Jeyhun Bayramov speaks during a joint press conference on April 27, 2023 in Baku, Azerbaijan. (Photo by Aziz Karimov/Getty Images)

Փաշինյանի հաղթանակը պետք է դիտարկել որպես Ադրբեջանի եւ Թուրքիայի հաղթանակ. Բայրամով

Նիկոլին ընտրողներ "շնորհավորում եմ" դուք ձեր քվեյով ապահովեցիք թուրքիայի ու ադրբեջանի հաղթանակը Հայաստանի նկատմամբ ..... «Փաշինյանի հաղթանակը պետք է դիտարկել որպես Ադրբեջանի եւ Թուրքիայի հաղթանակ» Ջեյհուն Բայրամով, Ադրբեջանի ԱԳ նախարար, 8 հունիսի, 2026

Continue ReadingՓաշինյանի հաղթանակը պետք է դիտարկել որպես Ադրբեջանի եւ Թուրքիայի հաղթանակ. Բայրամով

Գորիսում կանցկացվի «Ակսել Բակունցը արդի գիտական ընթերցումների մեջ» խորագրով գիտաժողովը

Գիտաժողովը կազմակերպում են «Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամը և Ակսել Բակունցի տուն-թանգարանը։ Նախաձեռնության նպատակն է ստեղծել բակունցագիտության արդի խնդիրների քննարկման գիտական հարթակ՝ համախմբելով ՀՀ տարբեր բուհերի, գիտական ու մշակութային հաստատությունների ներկայացուցիչներին, գրականագետներին, բանասերներին և երիտասարդ հետազոտողներին։ Երկօրյա գիտաժողովի ընթացքում կներկայացվեն շուրջ երկու տասնյակ զեկուցումներ՝ նվիրված Ակսել Բակունցի ստեղծագործության գրականագիտական, լեզվաբանական, մշակութաբանական, կրթական, հոգելեզվաբանական և միջարվեստային տարբեր դիտանկյուններին։ Գիտաժողովը նպատակ ունի խթանել Բակունցի գրական ժառանգության նոր ընթերցումներն ու հետազոտությունները, ինչպես նաև նպաստել Գորիսի՝ որպես գիտամշակութային կարևոր կենտրոնի զարգացմանը։

Continue ReadingԳորիսում կանցկացվի «Ակսել Բակունցը արդի գիտական ընթերցումների մեջ» խորագրով գիտաժողովը

Հրատապ․ ԲՀԿ֊ն հայտնում է վերահաշվարկում լուրջ խախտումների մասին

Մի քանի ժամ առաջ տեղեկացրել էի, որ ԲՀԿ-ն մի շարք ընտրատեղամասերում սկսել է վերահաշվարկի գործընթաց: Տարբեր տեղամասերից ստացված տեղեկատվության համադրմամբ արձանագրել ենք հետևյալ պատկերը՝ 27/7 ընտրատեղամասում հանձնաժողովի արձանագրության համաձայն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 77 ձայն, մինչդեռ ԿԸՀ կայքում նշված է 1 ձայն։ 12/20 ընտրատեղամասում արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ի օգտին քվեարկել է 26 ընտրող, իսկ ԿԸՀ կայքում նշված է 1 ձայն։

Continue ReadingՀրատապ․ ԲՀԿ֊ն հայտնում է վերահաշվարկում լուրջ խախտումների մասին

Մեղրիում Ժամը 20։00-ից հետո մոտ 480 զինծառայողի թույլատրվել է քվեարկել

Ժամը 20։00-ին, ինչպես պահանջում է օրենքը, տեղամասային կենտրոնի դռները փակվել են։ Սակայն այդ պահին շենքի միջանցքում հավաքված է եղել մոտ 480 զինվոր։ Հրամանատարությունը պնդել է, որ զինծառայողները հերթափոխից են ուշացել և անպայման պետք է մասնակցեն ընտրությանը։ Ըստ օրենքի՝ ժամը 20:00-ից հետո քվեարկելու իրավունք ունեն միայն այն ընտրողները, որոնք արդեն իսկ գտնվում են բուն քվեարկության սենյակում։ Այս տեղամասում քվեարկության սենյակը դռներով լիովին առանձնացված է եղել միջանցքից, և ժամը 20։00-ի դրությամբ զինվորների ճնշող մեծամասնությունը քվեարկության սենյակում չի գտնվել:

Continue ReadingՄեղրիում Ժամը 20։00-ից հետո մոտ 480 զինծառայողի թույլատրվել է քվեարկել

Գորիսի մարզադպրոցի սաները մրցանակներով վերադարձան Սիսիանից

Սիսիանում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի բաց առաջնությունում Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի սաները հաջող մրցելույթներ ունեցան՝ նվաճելով 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ։

Continue ReadingԳորիսի մարզադպրոցի սաները մրցանակներով վերադարձան Սիսիանից

Տաթևում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար․ կա 3 զոհ

Երեկ՝ հունիսի 7-ին, ժամը 16:15-ի սահմաններում, Տաթև համայնքում ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Նախնական տեղեկություններով՝ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը։ Վթարի հետևանքով զոհվել են մեկ ընտանիքի երեք անդամներ, ևս մեկ քաղաքացի ծանր վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։

Continue ReadingՏաթևում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար․ կա 3 զոհ

Բաղակաց կրթական կենտրոնը միացավ «Վարդերի բլուր» նախաձեռնությանը

Ուսանողները մասնակցեցին Գորիսի կանաչապատման աշխատանքներին՝ իրենց ներդրումն ունենալով քաղաքի ավելի գեղեցիկ և խնամված միջավայրի ձևավորման գործում։ Նախաձեռնությունը կարևոր փորձառություն դարձավ երիտասարդների համար՝ խթանելով համայնքային ակտիվությունն ու պատասխանատվությունը։

Continue ReadingԲաղակաց կրթական կենտրոնը միացավ «Վարդերի բլուր» նախաձեռնությանը