Բավական է Քրեական օրենսգիրքը ծառայեցնեք մի մարդու, մի ուժի․Արմինե Օհանյան
Համատարած պատռում են ընդդիմադիրների պաստառները` ոչ ոք չի պատժվում, ՔՊ-ի պլակատը պատռած մարդուն ձերբակալում, տեղափոխում են հոգեբուժարան և այնքան հսկողություն չի լինում, որ մարդն ինքնասպան է լինում: ՆԳՆ-ն էլ մի լկտի հաղորդագրություն է տարածում, թե`ձերբակալվածը (խոստովանում են, որ ապօրինաբար ձերբակալել են մարդուն), «հոգեկան անհավասարակշիռ պահվածք» է դրսևորել: