Ռուբեն Սևակի և նրա կնոջ տխուր պատմությունը

1915 թ․-ի ապրիլի 24-ին, ամուսնու աքսորից հետո Յաննի Սևակն անհապաղ գնում է Թուրքիայում Գերմանիայի դեսպանատուն։ Թուրքերը նրան արտաքսելու իրավունք չունեին, քանի որ Յաննին Գերմանիայի հպատակ էր։ Գերմանիայի դեսպանն այսպես է պատասխանում ամուսնուն փրկելու խնդրանքին․ «Դու անարժան գերմանուհի ես, դու դավաճանել ես քո ազգին, ամուսնացել ես այդ հայի հետ և հիմա եկել ես խնդրելու, որ ես նրան փրկեմ։ Նա չպետք է վերադառնա։ Նրանք բոլորը մեռնելու են գնացել»։ Սարսափած նման պատասխանից` Յաննին գերմանական անձնագիրը շպրտում է դեսպանի դեմքին ․«Ես որդի ունեմ ու կդաստիարակեմ նրան այնպես, որ մի օր նա գերմանացիներից վրեժ լուծի հոր համար»։

Continue ReadingՌուբեն Սևակի և նրա կնոջ տխուր պատմությունը

Հունվարի 9-14-ին գտնվել եմ Թեհրան քաղաքում և կցանկանամ իմ տեսածն ու լսածը. Լևոն Միրզոյան

Ուրբաթ օրն ուշ երեկոյան ժամը 22:00-ին հասանք Թեհրան քաղաք և շարժվեցինք դեպի քաղաքի հյուսիսում գտնվող մեր հյուրանոցը, սակայն չկարողացանք տեղ հասնել, ճանապարհները փակ էին, և մեր իրանցի վարորդի առաջարկությամբ, որպես ապահով վայր, գնացինք Թեհրանի հարավային շրջաններում գտնվող Մեհրաբադ օդանավակայան հանգստանալու, իսկ կեսգիշերն անց ժամը 02:00-ին ճանապարհներն բացվելուց հետո հասանք հյուրանոց։ Ճանապարհին տեսանք դիմակավորված երիտասարդ ցուցարարներ, ովքեր իրենց զայրույթը արտահայտում էին աղբամանները շուռ տալով և այրելով, ավտոճանապարհային նշանները քանդելով, ճանապարհները փակելով

Continue ReadingՀունվարի 9-14-ին գտնվել եմ Թեհրան քաղաքում և կցանկանամ իմ տեսածն ու լսածը. Լևոն Միրզոյան

Ի՞նչ է նախատեսում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման». վերլուծություն

Հատկապես ուշագրավ է ամերիկյան կողմին տրվող բացառիկ իրավունքների այն կետը, ըստ որի TRIPP-ի Զարգացման ընկերությունը կարող է ինքնուրույնաբար «պայմանագրեր կնքել շինարարական ընկերությունների, օպերատորների և ծառայություններ մատուցողների հետ»։ Կա՞ արդյոք կասկած, որ այդ պայմանագրերը կնքվելու են, մասնավորապես, թուրքական կամ ադրբեջանական ընկերությունների հետ։ Կարծում եմ՝ այդպես էլ լինելու է։ Եվ այս ամբողջ ահռելի շինարարությունը, ենթակառուցվածքներն ու տարածքը տնօրինելու և կառավարելու է ԱՄՆ-ն՝ TRIPP-ի Զարգացման ընկերության միջոցով, մինչդեռ «ՀՀ օրենսդրությանը համապատասխան» վերապահումը զուտ ձևականություն է, քանի որ ՀՀ-ն ունենալու է ընդամենը 26 տոկոս բաժնեմաս և որևէ հարցում գործնական առարկություն ցուցաբերել չի կարողանալու՝ անգամ այն դեպքում, եթե օրերից մի օր իշխանության գան հայրենասեր ուժեր։

Continue ReadingԻ՞նչ է նախատեսում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման». վերլուծություն

Գորիսի ԲԿ-ն համալրվել է քիմիաթերապևտիկ ծառայության համար նախատեսված էլեկտրական բազկաթոռներով

Քիմիաթերապևտիկ ծառայությունից օգտվող բուժառուների համար Գորիսի ԲԿ֊ն ձեռք է բերել հատուկ քիմիաթերապիայի համար նախատեսված էլեկտրական բազկաթոռներ։ Գորիսի ԲԿ-ում ուռուցքաբանական և քիմիաթերապևտիկ ծառայության մատուցման որակն ու հարմարավետությունն ապահովող 3 բազկաթոռը թույլ կտա մեր տարածաշրջանի պացիենտներին այսուհետ ավելի հարմարավետ պայմաններում ստանալ նշված բուժօգնությունը:

Continue ReadingԳորիսի ԲԿ-ն համալրվել է քիմիաթերապևտիկ ծառայության համար նախատեսված էլեկտրական բազկաթոռներով

Փողոցներում և մայթերին իրականացվում են ձնամաքրման լայնածավալ աշխատանքներ. Գորիսի համայնքապետարան

Գորիսում տեղացող առատ ձյան հետևանքով համայնքի փողոցներում և մայթերին իրականացվում են ձնամաքրման լայնածավալ աշխատանքներ։ Ճանապարհների անցանելիությունն ապահովելու նպատակով «Գորիսի կոմունալ ծառայություն» և «Գորիս բարեկարգում» ՀՈԱԿ-ները ներկայումս աշխատում են ուժեղացված ռեժիմով։ Ներգրավված է հատուկ տեխնիկա և աշխատուժ։ Աշխատանքների շրջանակում կատարվում է. փողոցների մաքրում ձյան շերտից, երթևեկելի հատվածների մշակում աղով և ավազով՝ մերկասառույցը կանխելու համար, հետիոտնային անցումների և մայթերի մաքրում

Continue ReadingՓողոցներում և մայթերին իրականացվում են ձնամաքրման լայնածավալ աշխատանքներ. Գորիսի համայնքապետարան