Ճի՞շտ եմ հասկանում, որ․․․ Արտակ Հարությունյան

Ճի՞շտ եմ հասկանում, որ «շան տղա» հանրային ասել օկա, իսկ պատասխանելը չէ, ճի՞շտ եմ հասկանում, որ «պետական պաշտոնյան» կարա վիրավորի, հասարակ քաղաքացին չէ, ճի՞շտ եմ հասկանում, որ ԱԱԾ սպեցնազը «մասնագիտացվածա» քֆուր տվողներին բռնելու վրա, ոչ թե պետության նկատմամբ հանցանք գործածների, ճի՞շտ եմ հասկանում, որ «քֆուր տվողին» կալանավորելուց պետքա կժցրած տանել, իսկ օրը ցերեկով մարդ դանակահարելով սպանողը կարա ֆռֆռա,

Continue ReadingՃի՞շտ եմ հասկանում, որ․․․ Արտակ Հարությունյան

Ի՞նչ է կատարվում Սյունիքում․ անհետանալու շեմին է 47 հանրակրթական դպրոց

Տխուր է, երբ սահմանամերձ գյուղերն են ընդգրկված այդ տխրահռչակ որոշման մեջ: Տեղի-անտեղի բարբաջում են, թե գյուղը դպրոցով է կանգուն: Ահավասիկ, Կապանի ամենամեծ Դավիթբեկ գյուղի Արամ Մանուկանի անվան դպրոցը պետք է միավորվի Արծվանիկի միջնակարգ դպրոցի հետ: Երկու գյուղը բավականին հեռու են միմյանցից, բացի այդ Դավիթբեկի դպրոցում 50 աշակերտ է սովորում, մանկավարժների 90 տոկոսն էլ տեղացի է: Եթե ձմռանն առատ տեղումներ լինեն, և ճանապարհը սառցակալի, դպրոցական երեխան ինչպե՞ս պիտի հասնի Արծվանիկ և հետ դառնա:

Continue ReadingԻ՞նչ է կատարվում Սյունիքում․ անհետանալու շեմին է 47 հանրակրթական դպրոց

Գորիս օփեն ֊ օր 3․ B մրցաշարում Վարդան Քարամյանն ունի 3 հաղթանակ

Այսօր ավարտվեց Գորիս Օփենի 3֊րդ օրը։ B մրցաշարը վստահ է մեկնարկել Վարդան Քարամյանը, ով տարել է 3 անընդմեջ հաղթանակ։ Հայաստանի շախմատի ակադեմիան տեղադրել է լուսանկարներ այսօրվա խաղերից։

Continue ReadingԳորիս օփեն ֊ օր 3․ B մրցաշարում Վարդան Քարամյանն ունի 3 հաղթանակ

Գորիսի թիվ 2 դպրոցում տեղի ունեցավ քննարկում մեդիագրագիտության թեմայով

Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի սովորողների հետ անցկացվեց ակտիվ քննարկում «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Անահիտ Բաղդասարյանի նախաձեռնությամբ։ Թեմայի լայն ընդգրկվածությունը, այն է՝ մեդիագրագիտության ինտեգրման միջազգային փորձը, արհեստական բանականության մարտահրավերները, փաստերի ստուգման կարևորությունը, ֆիլմերի կիրառությունը՝ որպես կրթական մեթոդ, մեծ հետաքրքրություն առաջացրեց սովորողների շրջանում։

Continue ReadingԳորիսի թիվ 2 դպրոցում տեղի ունեցավ քննարկում մեդիագրագիտության թեմայով

Թե բա աշխարհը չի ընդունում Արցախի հարցում հայկական տեսակետները. Արա Պողոսյան

Ահմեդը հայտարարել է. «Իսրայելը միշտ պնդում էր, որ անհանգստացած է Սիրիայով, որովհետև վախենում է վտանգից, որը ներկայացնում են իրանական աշխարհազորն ու Հեզբոլլահը»,- այնուհետև հավելում,- «Մենք նրանք ենք, ովքեր վտարել են այդ ուժերը Սիրիայից»: Հետաքրքիր է նաև հաջորդ միտքը. «Իսրայելը օկուպացրել է Գոլանի բարձունքները, որպեսզի պաշտպանի Իսրայելը, իսկ հիմա նրանք պարտադրում են պայմաններ Սիրիայի հարավում, որպեսզի պաշտպանեն Գոլանի բարձունքները։ Մի քանի տարուց, հնարավոր է, նրանք կզբաղեցնեն Սիրիայի կենտրոնը, որպեսզի պաշտպանեն Սիրիայի հարավը»:

Continue ReadingԹե բա աշխարհը չի ընդունում Արցախի հարցում հայկական տեսակետները. Արա Պողոսյան

Մանկական գրադարանում հիշել են Իսահակյանի ն

Սերն է ,որ քաղցրացնում է կյանքը, և հավատն է, որ փրկում է մարդուն։ Ավետիք Իսահակյան Այսօր , Սերո Խանզադյանի անվան հիմնական դպրոցի 9֊ րդ ա և 9֊րդ բ դասարանների աշակերտները հավաքվել էին մանկական գրադարանում մասնակցելու Ավետիք Իսահակյանի 150֊ամյակին նվիրված <<Ավետիք Իսահակյան . կյանք, գործ, հոգի>> գիտելիքի և ստեղծագործ ոգու մրցույթին։ Գրադարանը լցվել էր լույսով, որ գալիս էր բանաստեղծի հոգուց, բանաստեղծի ,որ ամբողջ կյանքը նվիրեց սրտի ձայնինսիրելու, հավատալու, չհուսահատվելու ձայնին։

Continue ReadingՄանկական գրադարանում հիշել են Իսահակյանի ն

ԱՄՆ-ն հայտարարում է Վենեսուելայի դեմ ռազմական գործողությունների մեկնարկի մասին

ԱՄՆ Պետերազմի նախարար Պիտի Հեգսեթը օպերացիան անվանել է «Հարավային նիզակ»։ Associated Press-ն հաղորդում է, որ Վենեսուելայի ափերին մոտենում է ամերիկյան USS Gerald Ford ավիակիրը։ Դե ի՞նչ, Մադուրոյի Վենեսուելան ամենայն հավանականությամբ երկար չի կարողանա դիմադրել։ Իսկ հետաքրքիրն այն է, որ երբ խոսում էինք ԱՄՆ կողմից ռազմական գործողություններ սկսելու անխուսափելիության մասին, շատերը մեջբերում էին Թրամփի խոսքերը, թե Վենեսուելայի դեմ չի ծրագրում հարձակում։

Continue ReadingԱՄՆ-ն հայտարարում է Վենեսուելայի դեմ ռազմական գործողությունների մեկնարկի մասին