Նոյեմբերի 13֊ին կլինի անոթային վիրաբույժի այց Գորիսի ԲԿ
Տեղեկացնում ենք, որ անոթային վիրաբույժ Արմեն Սուրենի Բաբայանը նոյեմբերի 13֊ին, ժամը 13։00-ից Գորիսի ԲԿ-ի հիվանդանոցում կիրականացնի բուժառուների ընդունելություն։ Անոթային վիրաբույժին պետք է դիմել հիմնականում հետևյալ խնդիրների դեպքերում՝ ✅ Ոտքերի ողկույզաձև դեֆորմացված և լայնացած երակներ ✅ Ոտքերում հոգնածության և ծանրության զգացողություն՝ հատկապես քայլելիս։