Սյունիքի մարզի Արավուս գյուղից տղաներ են կորել

Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։

Continue ReadingՍյունիքի մարզի Արավուս գյուղից տղաներ են կորել

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, ցավոք, տեղի չի ունենալու «Պարատուն- 2025» պարային փառատոնը

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փառատոնն իր հարակից գեղեցիկ հանդիսություններով՝ նախատեսված էր անցկացնել բացօթյա բեմահարթակում, և որ այն ազգային պարերով համախմբվելու և միասնական հույզերով ապրելու հրաշալի հնարավորություն է, որոշվեց փառատոնը տեղափոխել մեկ այլ, առավել բարենպաստ օր՝ ապահովելու այս կարևոր միջոցառման պատշաճ անցկացումը:

Continue ReadingԵղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, ցավոք, տեղի չի ունենալու «Պարատուն- 2025» պարային փառատոնը

Երբ քրիստոնեությունն ինքնության կարեւորը շերտ է

1911-ին Մաղաքիա Օրմանյանն իր սուր դիտողությամբ հստակ արձանագրել էր՝ նրանք, ովքեր հեռացան Հայ Առաքելական Եկեղեցուց, ի վերջո կորան, ձուլվեցին ու վերացան մեր պատմությունից։

Continue ReadingԵրբ քրիստոնեությունն ինքնության կարեւորը շերտ է

Ռուս-ադրբեջանական քաղաքական-քարոզչական փոխհրաձգությունն իր տարբեր դրսևորումներով շարունակվում է․ Տիգրան Աբրահամյան

Բանը հասել է նրան, որ ՌԴ-ում նույնիսկ մտահոգություն ունեն, որ մի փուլում, ՌԴ-ի դեմ նոր ճակատ բացելու նախաձեռնություն հենց Ադրբեջանն է ունենալու: Թեև Բալթյան երկրներից, Ֆինլանդիայից եկող ազդանշանները ևս ՌԴ-ից չեն անտեսում, սակայն գոնե երևացող մակարդակում կասկածներ են արտահայտվում ադրբեջանական վարքագծի վերաբերյալ:

Continue ReadingՌուս-ադրբեջանական քաղաքական-քարոզչական փոխհրաձգությունն իր տարբեր դրսևորումներով շարունակվում է․ Տիգրան Աբրահամյան