Գավառի պետական համալսարանը հրավիրում է ուսանողական հանրապետական առցանց գիտաժողովի

ԳՊՀ Ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է հանրապետական առցանց գիտաժողով՝ 2025 թվականի ապրիլի 4-ին։ Բնական և հասարակական գիտությունների ոլորտներում ուսումնասիրություն իրականացնող ուսանողներն ունեն հնարավորություն ներկայացնելու իրենց գիտական աշխատանքները։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ մարտի 25։

Continue ReadingԳավառի պետական համալսարանը հրավիրում է ուսանողական հանրապետական առցանց գիտաժողովի

«Մեղրիի միջանցքի»՝ «Զանգեզուրի միջանցքի» նախագծի գլխավոր շահառուն՝ օգուտ քաղողը Թուրքիան է. Վարուժան Գեղամյան

Թուրքիան և Ադրբեջանը տարիներ շարունակ աշխատում են այսպես կոչված «Մեղրիի միջանցքի» իրականացման ուղղությամբ։ Այս ծրագրի հիմքում ընկած են ոչ միայն տնտեսական կամ տրանսպորտային նպատակներ, այլև Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող ռազմավարական խնդիրներ։

Continue Reading«Մեղրիի միջանցքի»՝ «Զանգեզուրի միջանցքի» նախագծի գլխավոր շահառուն՝ օգուտ քաղողը Թուրքիան է. Վարուժան Գեղամյան
Երբ, ով և ինչ է բանակցել Մեղրիի շուրջ՝ ըստ ԱՄՆ գաղտնազերծած փաստաթղթերի. տեսանյութ
Pres. Geidar Aliyev of Azerbaijan (L) mtg. w. Pres. Bill Clinton in White House Oval Office. (Photo by Diana Walker/Getty Images)

Երբ, ով և ինչ է բանակցել Մեղրիի շուրջ՝ ըստ ԱՄՆ գաղտնազերծած փաստաթղթերի. տեսանյութ

Ղարաբաղյան բանակցություններում տարածքների փոխանակման տարբերակը հայտնի է որպես Գոբլի պլան՝ Պետքարտուղարության նախկին աշխատակից Փոլ Գոբլի անունով։ Հենց նա էր հրապարակ հանել այդ գաղափարը 1992-ին, երբ նախկին պետքարտուղար Սայրուս Վենսը ՄԱԿ-ի հանձնարարությամբ այցելել էր Ղարաբաղ։ Ինչպես գաղտնազերծված փաստաթղթերն են վկայում, այդ հարցը 90-ականների սկզբին արդեն փակ դռների ետևում սկսել էր քննարկվել ամենաբարձր մակարդակով, ընդ որում, ոչ թե Գոբլի, այլ՝ Թուրքիայի իշխանությունների կողմից։

Continue ReadingԵրբ, ով և ինչ է բանակցել Մեղրիի շուրջ՝ ըստ ԱՄՆ գաղտնազերծած փաստաթղթերի. տեսանյութ

Գորիսում ամփոփվեց Սյունիքի մարզի ձմեռային զորակոչը

Հայոց բանակի կազմավորման օրը Սյունիքում կրկնակի տոն էր. մարզի տարբեր համայնքներում հանդիսավոր կերպով բանակ ճանապարհեցին նորակոչիկներին: Սյունիքի զինկոմի, հոգևորականների և մտավորականների ուղեկցությամբ անցկացված միջոցառումները բարձրացրին նորակոչիկների մարտական ոգին՝ ամրապնդելով նրանց հավատարմությունը հայրենիքին:

Continue ReadingԳորիսում ամփոփվեց Սյունիքի մարզի ձմեռային զորակոչը

Գորիսում կանցկացվի գրական երեկո՝ նվիրված Լևոն Սահակյանի 70-ամյակին

Հունվարի 31-ին, ժամը 16:00-ին, Գորիսի համայնքային պատկերասրահում տեղի կունենա ՀՀ գրողների միության անդամ, ՀԳՄ Սյունիքի մասնաճյուղի նախագահ, բանաստեղծ Լևոն Սահակյանի 70-ամյակին նվիրված գրական ցերեկույթը։

Continue ReadingԳորիսում կանցկացվի գրական երեկո՝ նվիրված Լևոն Սահակյանի 70-ամյակին

Տեղ համայնքում եկամուտների հավաքագրման նոր գործիքներ կկիրառվեն

Տեղ համայնքի ղեկավարի հրավիրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համայնքային բյուջեի եկամուտների հավաքագրման և ապառքների կարգավորման նոր մեխանիզմները։ Բնակավայրերի վարչական ղեկավարները և ՀՈԱԿ-ների տնօրենները հանձնարարականներ ստացան արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

Continue ReadingՏեղ համայնքում եկամուտների հավաքագրման նոր գործիքներ կկիրառվեն