Հպարտ եմ, որ ապրում եմ Մհեր Քումունցի Գորիսում․ Արտուր Խոջաբաղյան

Իր ատենախոսության շրջանակում նա մեծ խորությամբ ուսումնասիրել է Արցախի եւ Սյունիքի բարբառները եւ մասնավորապես ապացուցել, որ դրանք ինքնուրույն գործող բարբառներ են, ի տարբերություն մինչ այդ գործող այլ կարծիքի՝ որի համաձայն Սյունիքի բարբառն Արցախի բարբառի խոսվածք է։ Մհեր Քումունցի հաջողությունը մեր բոլորի հաջողությունն է եւ հպարտությունը։ Դուք ձեր աշխատասիրությամբ, նվիրումով, արդյունքներով օրինակ եք բոլորիս եւ վստահ եմ, որ ձեր բացած ճանապարհը կխանդավառի մեր երիտասարդներին զբաղվել գիտությամբ, առանց որի անհնար է ունենալ ուժեղ հասարակություն, կայուն տնտեսություն եւ ապագա։

Continue ReadingՀպարտ եմ, որ ապրում եմ Մհեր Քումունցի Գորիսում․ Արտուր Խոջաբաղյան

INLIMA ծրագիրը Սյունիքում․ նորարար անասնապահության զարգացման ուղիները

INLIMA ծրագրի թիմը աշխատանքային այցով Սյունիքի մարզում քննարկել է նախրաքաշի կառավարման, արոտօգտագործման բարելավման և համայնքային կարողությունների զարգացման նորարարական լուծումները։

Continue ReadingINLIMA ծրագիրը Սյունիքում․ նորարար անասնապահության զարգացման ուղիները

Երբ աղետի մասին զգուշացնողները մնում են փոքրամասնություն

Անտարբերության, վախի ու կեղծ հույսերի ֆոնին երկիրը գնում է դեպի ճակատագրական բախում։ Իսկ նրանք, ովքեր փորձում են կանգնեցնել ընթացքը, դեռ չեն լսվում։ Ինչպե՞ս տեղ հասցնել այն իրականությունը, որի մեջ հայտնվել ենք մենք, որ մարդիկ հասկանան. Արցախի, Կիրանցի, Սև լճի, Ջերմուկի դեպքերը պատահականություն չեն, բխում են այս իշխանությունների կոնկրետ գործողություններից:

Continue ReadingԵրբ աղետի մասին զգուշացնողները մնում են փոքրամասնություն

ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը. ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար

Ամերիկան պաշտոնապես հրաժարվում է համաշխարհային հեգեմոնիայից՝ ընդունելով բազմաբևեռ աշխարհը։ Բայց ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար, երբ տարածաշրջանը փաստացի հանձնվում է Թուրքիայի, Ադրբեջանի և Իսրայելի ազդեցությանը։

Continue ReadingԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը. ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար

ԳՊՀ ուսանողուհին մասնակցել է ԵՊՀ-ում կազմակերպված գիտաժողովին

Դեկտեմբերի 4–5-ը ԵՊՀ պատմության ֆակուլտետում կայացած ուսանողական գիտաժողովին զեկուցմամբ հանդես է եկել ԳՊՀ «Պատմություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Ասյա Թավադյանը։

Continue ReadingԳՊՀ ուսանողուհին մասնակցել է ԵՊՀ-ում կազմակերպված գիտաժողովին

Կայացավ ԳՊՔ ուսանողական խորհրդի հերթական նիստը

Դեկտեմբերի 12-ին ԳՊՔ-ում անցկացվեց ուսանողական խորհրդի հերթական նիստը՝ նորանշանակ տնօրեն Ա. Կոլյանի մասնակցությամբ։ Քննարկվեցին իրականացված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը։

Continue ReadingԿայացավ ԳՊՔ ուսանողական խորհրդի հերթական նիստը

Տեղի համայնքային սոցիալական ծառայությունների կենտրոնում տոնական մթնոլորտ է

Երեխաները մեծ ոգևորությամբ պատրաստում են ամանորյա դեկորներ, նամակներ գրում Ձմեռ Պապիկին, երգում ու պարում են, զարդարում են կենտրոնը՝ ստեղծելով իսկական տոնական հեքիաթ։

Continue ReadingՏեղի համայնքային սոցիալական ծառայությունների կենտրոնում տոնական մթնոլորտ է

Գորիսի ԲԿ-ում կատարվել է բարդ վիրահատություն` էնդոսկոպիկ եղանակով

Գորիսի բժշկական կենտրոնում հերթական անգամ ապացուցվեց, որ ժամանակակից մեթոդները հնարավորություն են տալիս հաջող բուժել նույնիսկ խոշոր նորագոյացությունները։

Continue ReadingԳորիսի ԲԿ-ում կատարվել է բարդ վիրահատություն` էնդոսկոպիկ եղանակով

Տեղի ունեցավ Գորիսի զբոսաշրջային ձեռնարկությունների միության տարեկան համաժողովը․ լուսանկարներ

Գորիսի զբոսաշրջային ձեռնարկությունների միությունը, որն ունի 40֊ից ավել անդամ, 2026թ․֊ին իր գործունեությունը կծավալի խորհդի նոր ընտրված հետևյալ կազմով․ 1. «Մինա» հյուրանոց ֊ Ժորա Ալեքսանյան 2. «Ռեդ Ռուֆ» հյուրանոց ֊ Արտաշես Տոռոզյան 3. «Գորիս B&B» ֊ Ժիրայր Մարտիրոսյան 4. «Միրհավ» հյուրանոց ֊ Շահեն Զեյթունցյան 5. «Լավիստա» զբոսաշրջային ձեռնարկություն ֊ Արմեն Իվանյան 6. «Խորեայի Ձոր» հյուրանոց ֊ Սերգեյ Ալեքսանյան 7. «Նեյշն Արտ» ռեստորան ֊ Վահե Մելքումյան Շնորհավորում ենք նոր խորհուրդի կազմին եւ մաղթում հաջողություններ։

Continue ReadingՏեղի ունեցավ Գորիսի զբոսաշրջային ձեռնարկությունների միության տարեկան համաժողովը․ լուսանկարներ

Ինչպե՞ս է շախմատը նպաստում կրտսեր դպրոցականների մտածողության զարգացմանը․ հարցազրույց

Հայաստանը աշխարհում առաջին երկիրն էր, որը դեռ 2011 թվականին շախմատը ներդրեց որպես պարտադիր առարկա հանրակրթական դպրոցի 2-4-րդ դասարաններում։ Այս ռազմավարական քայլի նպատակն էր ոչ միայն սովորեցնել խաղի կանոնները, այլև զարգացնել երեխաների տրամաբանական և քննադատական մտածողությունը, պատասխանատվության զգացումը և նպատակասլացությունը։ Իսկ ինչպե՞ս է այս ծրագիրն աշխատում ներքին տեսանկյունից, և ի՞նչ դասեր են քաղում կրտսեր դպրոցականները խաղատախտակի վրա։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Սյունիքի մարզի Լեռնաձորի դպրոցի շախմատի ուսուցչուհի Մարիետա Մկրտչյանի հետ, ով ծրագրի մեկնարկից ի վեր իր գիտելիքներն է փոխանցում մեր ապագա սերնդին։

Continue ReadingԻնչպե՞ս է շախմատը նպաստում կրտսեր դպրոցականների մտածողության զարգացմանը․ հարցազրույց