Գորիսի ԲԿ-ում՝ ժամանակակից նյարդաբանական հետազոտության նոր հնարավորություններ
Գորիսի բժշկական կենտրոնը համալրվել է էլեկտրոնեյրոմիոգրաֆ (ԷՆՄԳ) սարքով, որն անհրաժեշտ է նյարդամկանային հիվանդությունների ախտորոշման համար։ ԷՆՄԳ-ն թույլ է տալիս բացահայտել նեյրոպաթիաներ, թունելային համախտանիշներ, ռադիկուլոպաթիաներ և այլ հիվանդություններ՝ նպաստելով որակյալ բուժմանը։