Մեկ քաղաք՝ մեկ համագործակցություն». Լիոնում քննարկվում են Սյունիք-ՕՌԱ գործընկերության ծրագրերը
Այսօր Ֆրանսիայի Լիոն քաղաքում՝ Օվերնյ-Ռոն-Ալպի ռեգիոնալ խորհրդում, կայացել է «Մեկ քաղաք` մեկ համագործակցություն» ծրագրի աշխատանքային կոմիտեի նիստը՝ Սյունիքի մարզի պատվիրակության ու ՕՌԱ ռեգիոնի ղեկավարության մասնակցությամբ։ Քննարկվել են Սյունիքի մարզի ու ՕՌԱ ռեգիոնի միջև ապակենտրոնացված համագործակցության մանրամասներն ու հնարավորությունները, փոխգործակցության ոլորտները։