Ես շարունակում եմ պաշտոնավարել. Առուշ Առուշանյան
Առուշ Առուշանյանը շարունակում է պաշտոնավարել որպես Գորիս համայնքի ղեկավար։ Գորիսի ավագանին երկուշաբթի օրը նիստ է արել, քննարկել Պրոբացիայի ծառայության գրությունը, արձանագրել է, որ դատական ակտով նշանակված այս կոնկրետ պատժատեսակը որպես հիմք նախատեսված չէ ՏԻՄ օրենքով ընտրված քաղաքապետին պաշտոնանկ անելու համար։