Արցախի կորստով Սյունիքի համար մարտահրավերները մեծացան. Արցախի համար ամեն ինչ պետք է անեինք. Փարսյան

Արցախի կորստով մարտահրավերները Սյունիքի մարզի համար ավելացել են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։ «Արցախ-Սյունիք համագործակցությունը գալիս է դարերի խորքից, դա պատմական փաստ է։ Ինչպես Սյունիքն է եղել Արցախի թիկունքը, այնպես էլ Արցախն է եղել Սյունիքի թիկունքը։ Այսօր Արցախի կորստով մարտահրավերները, կարծում եմ, Սյունիքի մարզի…

Continue ReadingԱրցախի կորստով Սյունիքի համար մարտահրավերները մեծացան. Արցախի համար ամեն ինչ պետք է անեինք. Փարսյան

Ռուս֊ուկրաինական պատերազմում հաղթող կողմ չի լինելու․Գևորգ Դանիելյան

Ռուս֊ուկրաինական պատերազմում, անկախ արդյունքներից, դասական իմաստով հաղթող կողմ չի լինելու։ Իսկ հետապնդվող նպատակը՝ իրենց բառերով ասած՝ «մինչև վերջին ուկրաինացին» կռվին ներքաշելու, երկրները հնարավորինս քայքայելու միջոցով երկու սլավոնական ժողովուրդներին հավերժ թշնամացնելը և, ըստ այդմ էլ՝ գլոբալիզմի ճանապարհին հերթական խոչընդոտ֊գործոնները ամեն գնով չեզոքացնելն է։

Continue ReadingՌուս֊ուկրաինական պատերազմում հաղթող կողմ չի լինելու․Գևորգ Դանիելյան

«Տիեզերք 25» փորձը․ Մարդկային հասարակությունների վերաբերյալ սարսափազդու գիտափորձ

«Տիեզերք 25»-ը գիտնական Ջոն Կալհունի կողմից իրականացված սարսափազդու փորձն է, որի նպատակն էր բացահայտել հասարակությունների վարքագիծը՝ օգտագործելով մկների գաղութ։ «Մկների Դրախտ» կոչվող միջավայրը, որը ստեղծվել էր իդեալական պայմաններով, վերջում վերածվեց սոցիալական կործանման, որտեղ «բնակչությունը» անկում ապրեց։ Փորձը 25 անգամ կրկնվեց, և բոլոր դեպքերում արդյունքը նույնն էր՝ ծնելիության մակարդակը զրոյացավ, իսկ մահացությունը 100%-ով աճեց։ Այս գիտափորձը կարևոր դեր է խաղում սոցիոլոգիայի և քաղաքային հասարակությունների ուսումնասիրությունների մեջ։

Continue Reading«Տիեզերք 25» փորձը․ Մարդկային հասարակությունների վերաբերյալ սարսափազդու գիտափորձ

Մեկ տարի առաջ այս օրերին Արցախում հումանիտար ճգնաժամը հատեց եզրագիծը․ Տիգրան Աբրահամյան

Ծայրահեղ ծանր իրավիճակ էր ոչ միայն մարդկանց առօրյա կյանքում, այլ Պաշտպանության բանակում, որտեղ մատակարարումները խիստ խափանումներով էր, իսկ առանձին հրամանատարներ դիրքերում գտնվող զինծառայողների օրվա սնունդը հայթայթում էին մերձակա գյուղերից:

Continue ReadingՄեկ տարի առաջ այս օրերին Արցախում հումանիտար ճգնաժամը հատեց եզրագիծը․ Տիգրան Աբրահամյան

Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը՝ Վահանավանքում

Օգոստոսի 18-ին Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնի առթիվ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Մակար վարդապետ Հակոբյանի հանդիսապետությամբ Վահանավանքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչը Վահանավանքի և Կապանի տարածաշրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ տեր Ավետիք քահանա Մարտիրոսեանն էր: Հավարտ Սուրբ Պատարագի առաջնորդական տեղապահի ձեռամբ կատարվեց խաղողօրհնության հանդիսավոր կարգը, և օրհնված խաղողի ողկույզները բաժանվեցին հավատավոր ժողովրդին:

Continue ReadingՍուրբ Աստվածածնի վերափոխման տոնը՝ Վահանավանքում

Ծայրահեղ ծանր վիճակում Գորիսի ԲԿ տեղափոխված հիվանդը 10֊րդ օրը դուրս է գրվել

Սիսիանի բնակիչ 73֊ամյա Լ. Հ.֊ն Գորիսի ԲԿ էր տեղափոխվել որովայնի սուր ցավով, անզուսպ փսխումներով, հեմոդինամիկ անկայուն` ծայրահեղ ծանր վիճակում։ Կլինիկորեն և լաբորատոր֊գործիքային հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածք` ստամոքսի օղակումով, միաժամանակ ձախակողմյան աճուկային մեծ ճողվածք` կրկին օղակումով։

Continue ReadingԾայրահեղ ծանր վիճակում Գորիսի ԲԿ տեղափոխված հիվանդը 10֊րդ օրը դուրս է գրվել

Կապանցի Ալեքս Սահակյանը դարձավ Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն

Նա ամբողջ առաջնության ընթացքում մնաց անպարտելի՝ 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր: Շնորհավորում ենք Ալեքսին ոսկե մեդալ նվաճելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաղթանակներ:

Continue ReadingԿապանցի Ալեքս Սահակյանը դարձավ Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն

«Կապանը՝ Սյունիքի թագավորության մայրաքաղաք» խորագրի ներքո՝ տեղի է ունեցել տոնական հանդիսավոր նիստ

Ավանդույթի համաձայն՝ Կապան քաղաքի օրվա կապակցությամբ և համայնքի կայուն զարգացման տարբեր ոլորտներում ներդրում ունեցած երախտավորներ՝ համայնքի ղեկավարի կողմից արժանացել են պատվոգրերի, շնորհակալագրերի և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամների։

Continue Reading«Կապանը՝ Սյունիքի թագավորության մայրաքաղաք» խորագրի ներքո՝ տեղի է ունեցել տոնական հանդիսավոր նիստ

Տեղ համայքնի Կոռնիձոր գյուղում մեկնարկել են ֆուտբոլի դաշտի հիմնման աշխատանքները

Ծրագիրն իրականացվում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ, իսկ համայնքի սեփական համաներդրման մաս կազմող 20%-ը ֆինանսավորել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը(ԶՊՄԿ)։ Հավելենք, որ արդյունքում Կոռնիձոր գյուղում կունենանք 22/44 մետր չափերով արհեստական խոտածածկով ֆուտբոլի գեղեցիկ մարզադաշտ։

Continue ReadingՏեղ համայքնի Կոռնիձոր գյուղում մեկնարկել են ֆուտբոլի դաշտի հիմնման աշխատանքները

ՀՀ բնակչության քարտեզը

Այս քարտեզին ծանոթանալը չափազանց կարեւոր է բոլոր այն մարդկանց համար ովքեր ուզում են տեսնել ՀՀ ապագան կամ վախճանը: Բազմիցս ասվել է, խոսվել է, որ ՀՀ գլխավոր ուռուցքը Երեւան քաղաքն է: Հարգելի սփյուռաքահայեր ուզում եք, որ ՀՀ-ն ապագա ունենա՝ տեղափոխվեք ՀՀ եւ բնակվեք ՈՉ Երեւանում:

Continue ReadingՀՀ բնակչության քարտեզը