Համայնքային շաբաթօրյակ Գորիսում
Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 17-ին՝ շաբաթ օրը, Գորիս համայնքում կազմակերպվում է համայնքային շաբաթօրյակ: Կոչ ենք անում բոլոր կառույցներին, հիմնարկ-ձեռնարկություններին, կրթական հաստատություններին և համայնքի բնակիչներին ակտիվ մասնակցություն ցուցաբերել այս կարևոր նախաձեռնությանը: Միասին մենք կարող ենք մեր համայնքը դարձնել ավելի մաքուր, կանաչ և բարեկարգ: