Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն օգոստոսի 14-ին այցելել է Քաջարանի բժշկական կենտրոն

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն օգոստոսի 14-ին այցելել է Քաջարանի բժշկական կենտրոն։ Մարզպետն այստեղ ծանոթացել է մատուցվող առողջապահական ծառայություններին, կենտրոնի տեխնիկական հագեցվածությանն ու հնարավորություններին, բնակչության սպասարկման պայմաններին։ Ռոբերտ Ղուկասյանը նաև հանդիպել է Քաջարանի ԲԿ-ի բուժանձնակազմի անդամներին, նրանց հետ քննարկել կենտրոնի աշխատանքն ու այստեղ առկա խնդիրները, կազմակերպության զարգացման հեռանկարները։

Continue ReadingՍյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն օգոստոսի 14-ին այցելել է Քաջարանի բժշկական կենտրոն

Օգոստոսի 21-ին կլինի անոթային վիրաբույժի այց Գորիսի ԲԿ

Սիրելի՛ հայրենակիցներ Տեղեկացնում ենք, որ անոթային վիրաբույժ Արմեն Սուրենի Բաբայանը օգոստոսի 21-ին, ժամը 12։00-ից Գորիսի ԲԿ-ի հիվանդանոցում կիրականացնի բուժառուների ընդունելություն։ Անոթային վիրաբույժին պետք է դիմել հիմնականում հետևյալ խնդիրների դեպքերում՝ Ոտքերի ողկույզաձև դեֆորմացված և լայնացած երակներ Ոտքերում հոգնածության և ծանրության զգացողություն՝ հատկապես քայլելիս։ Հարցերի և հերթագրման համար կարող եք աշխատանքային ժամերին…

Continue ReadingՕգոստոսի 21-ին կլինի անոթային վիրաբույժի այց Գորիսի ԲԿ

Հինգ ակոսանի ազոտային գութանով տրակտորը ծառայել է նաև Խոզնավար, Խնածախ, Վաղատուր գյուղերին.տեսանյութ

Հինգ ակոսանի ազոտային գութանով տրակտորը 1 տարվա ընթացքում հասցրել է ծառայել նաև Խոզնավար, Խնածախ, Վաղատուր գյուղերին: Վարել է մոտ 200 հեկտար վարելահող։ Համայնքին պատկանող կոմբայնն այս տարի 250 հեկտարից ավել հունձ է իրականացրել։ Աշխատանքի որակի բարձր լինելու շնորհիվ կորուստները նվազագույնին է հասնում, և ստացված բերքը ծառայում է նաև որպես սերմնացու: Տեխնիկայի…

Continue ReadingՀինգ ակոսանի ազոտային գութանով տրակտորը ծառայել է նաև Խոզնավար, Խնածախ, Վաղատուր գյուղերին.տեսանյութ

Գորիսի ԲԿ -ի սրտաբան Մամիկոն Հարությունյանը կարևորում է սրտային հիվանդությունների կանխումը

Գորիսի ԲԿ-ի անհետաձգելի բաժանմունքում բավականին բարձր է դիմելիությունը։ Տարբեր տարիքային խմբերում դիմողների, ինչպես նաև շտապօգնության մեքենայով բերվողների մոտ ¼-ը գանգատվում է կրծքավանդակի շրջանում ցավից, իսկ այդ խմբի 1/3-ի մոտ տարբեր գործիքային հետազոտություններով ախտորոշվում է տարբեր տեսակի պաթոլոգիաներ` հաճախ սրտային ծագման:

Continue ReadingԳորիսի ԲԿ -ի սրտաբան Մամիկոն Հարությունյանը կարևորում է սրտային հիվանդությունների կանխումը

Կադաստրի կոմիտեի Լոռու և Սյունիքի արխիվները տեղափոխվել են Երևան․ հաջորդ քայլը ստորաբաժանումների փակումն է լինելու

ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու և Սյունիքի մարզային ստորաբաժանումների արխիվները փակվելու են: Արխիվային գործերն արդեն տեղափոխել են Երևան։ Կադաստրի աշխատակիցները «Հրապարակ»-ին ահազանգել են, որ սկզբում արխիվներն են փակում, իսկ հաջորդ քայլը լինելու է ստորաբաժանումների փակումը՝ միավորումը: Դրանից հետո ծանուցում կստանան նաև ստորաբաժանման մյուս աշխատակիցները: 

Continue ReadingԿադաստրի կոմիտեի Լոռու և Սյունիքի արխիվները տեղափոխվել են Երևան․ հաջորդ քայլը ստորաբաժանումների փակումն է լինելու

Կադրեր Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումից․ Տեղ համայնք

Կադրեր Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումից Տեղի երեխաները ցուցադրեցին իրենց կարպետագործության, ասեղնագործության և նկարչության դասընթացների աշխատանքները։ Օրը գեղեցկացրին Lidian's dance պարային խմբի սաները։

Continue ReadingԿադրեր Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումից․ Տեղ համայնք

Տեղ համայնքի Տեղ-Արավուս բնակավայրերում իրականացվում է ճանապարհի գիշերային լուսավորմամբ ապահովելու աշխատանքները

Լայն թափով իրականացվում են Տեղ համայնքի Տեղ-Արավուս 1750 մ երկարությամբ ճանապարհի գիշերային լուսավորմամբ ապահովելու աշխատանքները։ Այս ծրագրով էականորեն կգեղեցկացվի մասամբ անտառածածկ ճանապարհը` միաժամանակ այն մատչելի դարձնելով գյուղից գյուղ գնացող բոլոր անցորդների համար։

Continue ReadingՏեղ համայնքի Տեղ-Արավուս բնակավայրերում իրականացվում է ճանապարհի գիշերային լուսավորմամբ ապահովելու աշխատանքները