Քարահունջում դեպի այգիներ տանող ճանապարհները դառնում են մատչելի
Գորիսի համայնքապետարանը շարունակում է ջանքեր գործադրել Քարահունջ բնակավայրի այգիներ տանող ճանապարհների բարելավման ուղղությամբ՝ նպատակ ունենալով աջակցել գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչներին։ Ներկայումս ընթանում են դեպի այգիներ տանող ճանապարհների հարթեցման աշխատանքներ, որի արդյունքում էապես կթեթևանա գյուղացիների հոգսը։