Ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ սահմանային գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է. ՄԻՊ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի 2021 թվականի հուլիսի 15-ի կրակոցները ապացույց են, որ ինքնին նրանց ներկայությունը ՀՀ սահմանային գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է: Հուլիսի 15-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգեր, որ ադրբեջանական զինծառայողները Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հատվածում…

Continue ReadingԱդրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ սահմանային գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է. ՄԻՊ

Մոռացված գյուղի հնձվոր-բլոգերը. Սյունիք, Սվարանց (տեսանյութ)

17-ամյա Հովսեփը փորձում է աշխարհին պատմել Սյունիքի լեռներում թաքնված իր ծննդավայրի մասին և այնպես անել, որ «մարդիկ գյուղի զարգացմանը թերահավատորեն չմոտենան»։ Գյուղական աշխատանքների թեժ փուլում նա չի մոռանում նաև ընտանքին օգնելու ու բեռը թեթևանցնելու մասին։ Աղբյուրը՝ Ամերիայի Ձայն ֆեյսբուքյան էջ

Continue ReadingՄոռացված գյուղի հնձվոր-բլոգերը. Սյունիք, Սվարանց (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Սերգեյ Իստրակովին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովին և ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Վիկտոր Լիինային: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել պաշտպանության և անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը և կարևորել հետագա արդյունավետ փոխգործակցությունը: Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, երկու երկրների…

Continue ReadingՆիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Սերգեյ Իստրակովին

Ստորագրահավաք կազմակերպելու առաջարկ՝ Առուշ Առուշանյանին շտապ ազատ արձակելու պահանջով

Զաքար Խոջաբաղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Գորիս քաղաքի և համայնքի բնակչությանն առաջարկում եմ կազմակերպենք ստորագրահավաք՝ Առուշ Առուշանյանին շտապ ազատ արձակելու պահանջով։ Դա կլինի նաև յուրատեսակ վստահության քվե համայնքապետին։ Քաղաքը չպիտի տուժի քաղաքական էժան կապիկություններից։ Ովքեր կողմ են այս առաջարկին, խնդրեմ + դրեք՝ հասկանանք մնացած քայլերի հաջորդականությունը։

Continue ReadingՍտորագրահավաք կազմակերպելու առաջարկ՝ Առուշ Առուշանյանին շտապ ազատ արձակելու պահանջով