Ինչպե՞ս համախմբվենք. որոնք պետք է լինեն մեր քայլերը. Ազգային գույներ (տեսանյութ)

Yelaket․am-ի «Ազգային գույներ» հաղորդաշարի հյուրն է Գորիսի զարգացման ակումբի համահիմնադիր Արտուր Խոջաբաղյանը:Զրուցում են հասարակության մեջ տիրող անտարբերության, դրա պատճառների, ծառացող խնդիրների լուծման տարբերակների, Գորիսում միասնականության դրսևորումների մասին՝ եղած խնդիրների լուծմանը հասնելու համար, «Արմաթն օդում» ծրագրի մասին և այլ թեմաներով: Մանրամասները՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=KRWo5QRWgFs

Continue ReadingԻնչպե՞ս համախմբվենք. որոնք պետք է լինեն մեր քայլերը. Ազգային գույներ (տեսանյութ)

«Արմաթն օդում». Դիլիջանում բացվեց ԱԹՍ առաջին կրթական աշխատանոցը

Հունիսի 6-ին Դիլիջանի Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի ունեցավ «Արմաթն օդում» անօդաչու թռչող սարքերի առաջին կրթական աշխատանոցի պաշտոնական բացումը։ Բացմանը ներկա էին մի շարք հյուրեր, այդ թվում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանը, վարչության անդամներ, ՏՀՏ համայնքի ներկայացուցիչներ, պետական այրեր։  Առաջին աշխատանոցի բացմանը հաջորդած միջոցառման ընթացքում…

Continue Reading«Արմաթն օդում». Դիլիջանում բացվեց ԱԹՍ առաջին կրթական աշխատանոցը

ՀՀ ՔՕ՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ հավաք անցկացնելուն խոչընդոտելու համար պատասխանատվություն սահմանող փոփոխությունը հակասահմանադրական նորմ է. Գևորգ Դանիելյան

Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Կանխազգալով, որ նախընտրական քարոզչության ընթացքում իշխանությունների հասցեին հաճախ են հնչելու ակնհայտ ոչ հաճելի գնահատականներ, հապճեպ՝ դեռևս ս.թ. ապրիլի 28-ին ընդունված օրենքով, արդեն «բարի ավանդույթի» ուժով զուտ իրավիճակային փոփոխություններ կատարվեցին ՀՀ քրեական օրենսգրքում՝ սահմանելով խիստ պատասխանատվություն նախընտրական քարոզարշավի ժամանակ հավաք անցկացնելուն խոչընդոտելու համար: Սա,…

Continue ReadingՀՀ ՔՕ՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ հավաք անցկացնելուն խոչընդոտելու համար պատասխանատվություն սահմանող փոփոխությունը հակասահմանադրական նորմ է. Գևորգ Դանիելյան

Անվտանգության գոտու ստեղծումը բացարձակ անհրաժեշտություն է. Արման Թաթոյան

Ադրբեջանական զինված ծառայողները Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ` արոտավայրերում ապօրինաբար կանգնեցնում են գյուղացիներին, պահանջում են տալ բացատրություններ՝ ի՞նչ ուղղությամբ են շարժվում, ի՞նչ նպատակով և ի՞նչ են տեղափոխում, փորձում են իրականացնել մեքենաների ապօրինի խուզարկություններ, սպառնում են: Հայտարարություն լրացուցիչ փաստահավաք աշխատանքների արդյունքների վերաբերյալ՝ Այս հայտարարությունը վերաբերում է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Ներքին Շորժա,…

Continue ReadingԱնվտանգության գոտու ստեղծումը բացարձակ անհրաժեշտություն է. Արման Թաթոյան

Գորիսում հերթական բազմաբնակարան շենքի բակն է հիմնանորոգվել և կահավորվել

Հերթական անգամ կարմիր ժապավեն է կտրվում. Սյունիքի 14 հասցեի բազմաբնակարան շենքի բակն է հիմնովին նորոգվել։ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը թաղամասի բնակիչների հետ է կտրել կարմիր ժապավենը։ Տարիներ շարունակ շենքի բակը քարուքանդ վիճակում էր, այժմ այն ամբողջովին այլ տեսք ունի։ Առուշ Առուշանյանի որոշմամբ դեռևս անցյալ տարի մեկնարկել էին բազմաբնակարան շենքի…

Continue ReadingԳորիսում հերթական բազմաբնակարան շենքի բակն է հիմնանորոգվել և կահավորվել