Մաքրման աշխատանքներ են կատարվել Շուշիի տանկ-հուշարձանում

Հայրենյաց պաշտպանի օրը յուրօրինակ նախաձեռնությամբ են նշանավորել մի խումբ երիտասարդներ: Ռազմական գործողություններից հետո առաջին անգամ մաքրման աշխատանքներ են կատարվել Շուշիի տանկ-հուշարձանում: Նախաձեռնության հեղինակները՝ «Հոյիդա» Արցախի երիտասարդական միության անդամներն են: Պայմանավորվել են ավելի հաճախ լինել հաղթանակի հուշարձանում և այն փայփայել՝ Շուշիում կրկին լինելու հույսի պես:

Continue ReadingՄաքրման աշխատանքներ են կատարվել Շուշիի տանկ-հուշարձանում

Ադրբեջանին փաստացի հանձնված հայոց Շուշի բերդաքաղաք հասնելու համար Ադրբեջանը անցյալ տարվա նոյեմբերից կառուցում է 4 գծանի մայրուղի

Ադրբեջանին փաստացի հանձնված հայոց Շուշի բերդաքաղաք հասնելու համար Ադրբեջանը անցյալ տարվա նոյեմբերից կառուցում է 4 գծանի մայրուղի, որի շինարարությունը կավարտվի 2022-ին։ Աշխատանքներում ընդգրկված են երկու խոշոր թուրքական շինարարական ընկերություն՝ Kolin İnşaat-ը և Bayburt İnşaat-ը: Դրանցից առաջինը՝ Kolin İnşaat-ը Թուրքիայի նախագահ Էրդողանի հովանու ներքո է գտնվում։ Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից 

Continue ReadingԱդրբեջանին փաստացի հանձնված հայոց Շուշի բերդաքաղաք հասնելու համար Ադրբեջանը անցյալ տարվա նոյեմբերից կառուցում է 4 գծանի մայրուղի

Հայաստանի տարածքային ամբողջականությունն Իրանի համար հստակորեն սահմանվեց որպես կարմիր գիծ․ Վարդան Ոսկանյան

Արևելագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը իր էջում գրել է․ Իրանի արտգործնախարարի՝ Երևանում արած հայտարարություններից ամենակարևորը թերևս այն էր, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն Իրանի համար հստակորեն սահմանվեց որպես կարմիր գիծ։Սա անթաքույց ուղերձ էր Բաքվի բռնապետին և էրդողանական վարչախմբին, որ Հայաստանի Հանրապետության հանդեպ որևէ ոտնձգություն Իրանը կդիտարկի սեփական կենսական շահերի ոտնահարում…

Continue ReadingՀայաստանի տարածքային ամբողջականությունն Իրանի համար հստակորեն սահմանվեց որպես կարմիր գիծ․ Վարդան Ոսկանյան