Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.

Ընտրված նյութեր ֊ Աշխարհ

Հայկական լեռնաշխարհում հայերեն են խոսել 9000 տարի առաջ․ Իտալացի գիտնական

Պավիայի համալսարանի պրոֆեսոր Լուիջի Լուկա Կավալլի–Սֆորզան իր լեզվաբանական աշխատության մեջ առաջ է քաշում այն տեսակետը, որ հնդեվրոպական լեզուները ծագել են Փոքր Ասիայում, Հայկական լեռնաշխարհում, ապա տարածվել դեպի Եվրոպա նեոլիթյան ցեղերի կողմից։
Հայոց լեզուն համարում է հնագույն հնդեվրոպական լեզու, որն այդ տարածքներում խոսակցական լեզու է եղել դեռևս ինը հազար տարի առաջ։

Նեթանյահուն ջախջախում է Իսրայելի ռեժիմը և այս ճանապարհը կավարտվի Իսրայելի կործանմամբ. Ամերիկյան լրատվամիջոց

Նյու Յորք թայմսը Իսրայելում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին գրում է.
Իրավիճակն այնքան վատ է, որ իսրայելական բանակի բազմաթիվ նախկին սպաներ կարծում են, որ Իսրայելը բռնապետության ճանապարհին է և բանակի զինվորներին կոչ են անում անհնազանդության և ապստամբության:
Բենիամին Նեթանյահուն ջախջախում է Իսրայելը։ Ամենամեծ վտանգը Իսրայելի ոչնչացումն է։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գագաթնաժողովի իր ելույթը նվիրել է մեղադրանքներին եւ պահանջներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Չմիանալու շարժման» կոնտակտային խմբի գագաթնաժողովում իր ելույթում կոչ է արել Ֆրանսիային ներողություն խնդրել և պատասխանատվություն ստանձնել գաղութատիրական անցյալի և ցեղասպանական ակտերի համար։
Այնուհետեւ Ալիեւը մեղադրել է Հայաստանին եւ հայտարարել, որ «Ադրբեջանը հայկական օկուպացիայի պատճառով մտնում է աշխարհի ամենաշատ ականապատված երկրների մեջ»։

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելի բանակին հարձակվելու Իրանի միջուկային օբյեկտների վրա

ԱՄՆ կոնգրեսական Էլիոթ Էնգելն ասել է, որ Իսրայելը նախատեսում է օգտագործել Ադրբեջանի տարածքը իրանական միջուկային օբյեկտների վրա հարձակվելու համար, և Բաքուն դրան համաձայնվել է։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենն նշել է, որ պատժամիջոցները «խնդիրը լուծելու» տարբերակներից են։ Նրա խոսքով՝ Իսրայելը որպես երկրորդ տարբերակ դիտարկում է ռազմական միջամտությունը։

Չինական բանակը բերվել է բարձր պատրաստվածության

Երկուշաբթի օրը Թայվանի նեղուցի վրայով ԱՄՆ-ի սուզանավերի հետախուզական և պարեկային ինքնաթիռի թռիչքից հետո չինացի զինվորականները ռազմական նախազգուշացում են տվել:
ԱՄՆ 7-րդ նավատորմի հրամանատարության հայտարարության մեջ ասվում է, որ Միացյալ Նահանգները կշարունակի թռչել, նավարկել և գործել այնտեղ, որտեղ թույլատրվում է միջազգային իրավունքով, ներառյալ Թայվանի նեղուցում։

Չինաստանի ոստիկանության մոտ հայտնվել է հատուկ ակնոց՝ մարդկանց ճանաչելու համար. Տեսանյութ

Չինաստանի ոստիկանության մոտ հայտնվել է հատուկ ակնոց՝ մարդկանց ճանաչելու համար։
Նման ակնոցները օգնում են ճանաչել պետհամարանիշներն ու մարդու դեմքերը, ինչպես նաև որոշել մարդու սոցիալական վարկանիշը։

Facebook-ն արգելափակել է էջեր, որոնք աջակցում էին Սերբիայի նախագահ Վուչիչին և նրա կուսակցությանը

Facebook-ն արգելափակել է էջեր, որոնք աջակցում էին Սերբիայի նախագահ Վուչիչին և նրա կուսակցությանը։ Այս գործունեությունը տարածվեց համացանցում և ուղղված էր սոցիալական մեդիայի ծառայություններին, ներառյալ Facebook-ը, Instagram-ը, Twitter-ը, YouTube-ը, ի լրումն տեղական լրատվական լրատվամիջոցների՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Սերբական առաջադիմական կուսակցության լայնածավալ և իրական աջակցության ընկալում ստեղծելու համար:

Ուկրաինայում պատերազմի ավարտը չի կարգավորի ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները. հետդարձի ճանապարհ չկա. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հարաբերություններում ետդարձի ճանապարհ չկա, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: Նրա խոսքով՝ նույնիսկ ուկրաինական հակամարտության ավարտը չի հանգեցնի հարաբերությունների կարգավորման:

Գլխավոր քարտուղարը հորդորել է ՆԱՏՕ-ի երկրներին մեծացնել պաշտպանական ծախսերը՝ ընդգծելով, որ Կիևին աջակցությունը բխում է դաշինքի անդամ երկրների «անվտանգության շահերից»։

Սպիտակ տունը դաշնային գործակալություններին ժամանակ է տվել TikTok հավելվածը բոլոր սարքերից ջնջելու համար

Սպիտակ տունը դաշնային գործակալություններին ժամանակ է տվել Տիկ֊Տոկ հավելվածը բոլոր սարքերից ջնջելու համար։
Չինական հավելվածը անվտանգության խնդիրների պատճառով հայտնվել է Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում։ Որոշ գերատեսչություններ, ներառյալ պաշտպանության նախարարությունը, ներքին անվտանգության նախարարությունը եւ պետական կառավարումը, արդեն սահմանել են նշված սահմանափակումները:

Թուրքիայում հայտնի հանգստավայրերում զբոսաշրջիկներին զգուշացրել են երկրաշարժի վտանգի մասին

Երկրաբան եւ գիտնական, Թուրքիայի նավթի երկրաբանների ասոցիացիայի եւ ինժեներական երկրաբանության Թուրքիայի ազգային կոմիտեի անդամ Օքան Թույսուզը զբոսաշրջիկներին զգուշացրել է Թուրքիայի հանրաճանաչ հանգստավայրերում երկրաշարժի վտանգի մասին։

Նշվում է, որ խզվածքների մեծ մասի ստույգ տեղը անհայտ է, եւ, հետեւաբար, դժվար է կանխատեսել հստակ վայրերը, որոնք ամենամեծ վտանգի տակ են:

Թարմ լրատվություն Գորիսից եւ տարածաշրջանից

Մեր կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես gtimes.am խմբագրությանը։ Լրատվամիրոցները կարող են gtimes.am-ից մեջբերումներ վերահրապարակել միմիայն հատվածաբար՝ պարտադիր օգտագործելով հիպերհղումներ։