Գորիսի բժշկական կենտրոնը 95 տարեկան է
1928 թվականից գործող Գորիսի բժշկական կենտրոնը 95 տարեկան է։
Կառույցն այսօր 329 աշխատակից ունի, իսկ հիվանդներին սպասարկում են բարձր որակավորում ունեցող 70 բժիշկներ։
Բժշկական կենտրոնն իրականացնում է հիվանդանոցային, արտահիվանդանոցային և շտապ օգնության ծառայություններ:
Կենտրոնի պոլիկլինիկայում Գորիսի և տարածաշրջանի բնակչության առողջության առաջնային պահպանմանը հետևում են համապատասխան մասնագիտացում անցած 11 ընտանեկան բժիշկներ։