Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.

Ընտրված նյութեր ֊ Տարածաշրջան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելի բանակին հարձակվելու Իրանի միջուկային օբյեկտների վրա

ԱՄՆ կոնգրեսական Էլիոթ Էնգելն ասել է, որ Իսրայելը նախատեսում է օգտագործել Ադրբեջանի տարածքը իրանական միջուկային օբյեկտների վրա հարձակվելու համար, և Բաքուն դրան համաձայնվել է։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենն նշել է, որ պատժամիջոցները «խնդիրը լուծելու» տարբերակներից են։ Նրա խոսքով՝ Իսրայելը որպես երկրորդ տարբերակ դիտարկում է ռազմական միջամտությունը։

Չինական բանակը բերվել է բարձր պատրաստվածության

Երկուշաբթի օրը Թայվանի նեղուցի վրայով ԱՄՆ-ի սուզանավերի հետախուզական և պարեկային ինքնաթիռի թռիչքից հետո չինացի զինվորականները ռազմական նախազգուշացում են տվել:
ԱՄՆ 7-րդ նավատորմի հրամանատարության հայտարարության մեջ ասվում է, որ Միացյալ Նահանգները կշարունակի թռչել, նավարկել և գործել այնտեղ, որտեղ թույլատրվում է միջազգային իրավունքով, ներառյալ Թայվանի նեղուցում։

Ուկրաինայում պատերազմի ավարտը չի կարգավորի ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները. հետդարձի ճանապարհ չկա. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հարաբերություններում ետդարձի ճանապարհ չկա, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: Նրա խոսքով՝ նույնիսկ ուկրաինական հակամարտության ավարտը չի հանգեցնի հարաբերությունների կարգավորման:

Գլխավոր քարտուղարը հորդորել է ՆԱՏՕ-ի երկրներին մեծացնել պաշտպանական ծախսերը՝ ընդգծելով, որ Կիևին աջակցությունը բխում է դաշինքի անդամ երկրների «անվտանգության շահերից»։

Թուրքիայում հայտնի հանգստավայրերում զբոսաշրջիկներին զգուշացրել են երկրաշարժի վտանգի մասին

Երկրաբան եւ գիտնական, Թուրքիայի նավթի երկրաբանների ասոցիացիայի եւ ինժեներական երկրաբանության Թուրքիայի ազգային կոմիտեի անդամ Օքան Թույսուզը զբոսաշրջիկներին զգուշացրել է Թուրքիայի հանրաճանաչ հանգստավայրերում երկրաշարժի վտանգի մասին։

Նշվում է, որ խզվածքների մեծ մասի ստույգ տեղը անհայտ է, եւ, հետեւաբար, դժվար է կանխատեսել հստակ վայրերը, որոնք ամենամեծ վտանգի տակ են:

Մեր թշնամիները չեն հասկանում, որ իրենց նպատակներն ակնհայտորեն տանում են լիակատար ֆիասկոյի ապոկալիպսիսի․ Մեդվեդեւ

Մեր թշնամիները չեն հասկանում, որ իրենց նպատակներն ակնհայտորեն տանում են լիակատար ֆիասկոյի ապոկալիպսիսի: Բայց Ռուսաստանը դա թույլ չի տա։ Եվ մենք միայնակ չենք այս գործում։ Արեւմտյան երկրները՝ սատելիտներով, աշխարհի բնակչության միայն 15 տոկոսն են։ Մենք շատ ավելի շատ ենք, եւ մենք շատ ավելի ուժեղ ենք:

Թուրքիայում երկրաշարժերից հետո կալանավորել են 188 կառուցապատողի եւ կապալառուի

Թուրքիայի իշխանությունները պարզել են կառուցապատող եւ կապալառու ընկերությունների այն ղեկավարներին եւ աշխատակիցներին, որոնք կարող են մեղավոր լինել երկրաշարժերի ժամանակ շենքերի փլուզման համար։

Փորձագետները նշում են, որ առաջիկայում հնարավոր է ավելի ուժգին երկրաշարժ լինի Ստամբուլում։

Իրանում հիպերձայնային հրթիռների աննախադեպ մշակումներ են անցկացվում․ ԻՀՊԿ

Իրանում հիպերձայնային հրթիռների աննախադեպ մշակումներ են անցկացվում: Այս մասին հայտարարել է գեներալ ֊ մայոր Հուսեին Սալամին։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը նաեւ կարևորել է Իրանի տարածաշրջանային ազդեցությունը։

Թարմ լրատվություն Գորիսից եւ տարածաշրջանից

Մեր կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես gtimes.am խմբագրությանը։ Լրատվամիրոցները կարող են gtimes.am-ից մեջբերումներ վերահրապարակել միմիայն հատվածաբար՝ պարտադիր օգտագործելով հիպերհղումներ։