Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.

Ընտրված նյութեր ֊ Uncategorized

Գորիսում տեղի կունենա սեղանի թենիսի բաց առաջնություն

Արտակ Բակունցն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Մարտի տասնիննին հրավիրում ենք մասնակցելու սեղանի թենիսի բաց առաջնությանը, որին կարող են մասնակցել բոլորը, ովքեր ցանկանում են բարձրացնել իրենց խաղամակարդակը բարձրացնել իրենց խաղամակարդակը կամ պարզապես հաճելի օր անցկացնել: Խնդրում ենք պահպանել սահմանված ժամային գրաֆիկը, ներկայանալ սպորտային համազգեստով և մարզակոշիկներով:

ԱՄՆ֊ի բանակը վերջին տարիներին դժվարանում է նորակոչիկների հավաքագրման հարցում

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, Պենտագոնի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երիտասարդ ամերիկացիների յոթանասունյոթ տոկոսը իրավունք չունեն զինվորական ծառայության անցնել թմրանյութերի օգտագործման, ավելորդ քաշի, հոգեբանական և ֆիզիկական առողջության հետ կապված խնդիրների պատճառով:

Ամերիկյան <<Սիլիկոնային հովիտ>> բանկի փլուզման հետ որոշ ընկերություններ խնդիրների առջև կկանգնեն

Ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, պարզ է դարձել, որ <<Սիլիկոնային հովիտ>> բանկի փլուզման հետ կլիմայի և էներգետիկայի ավելի քան հազար հինգ հարյուր ընկերություններ կարող են կանգնել խնդիրների առաջ։
Բանկի փլուզման պատճառով մեկ օրում Ամերիկայի Միացյալ Նահանգների միայն չորս բանկ կորցրել է քառասունյոթ միլիարդ դոլլար։

Թուրքիան անսպասելիորեն դադարեցրել է պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների տարանցումը դեպի Ռուսաստան

Թուրքիան անսպասելիորեն դադարեցրել է պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների տարանցումը դեպի Ռուսաստան։ Մաքսային համակարգն արգելափակում է դրանց մաքսազերծումը։
Նման քայլն անակնկալ է եղել շուկայի համար։ Ըստ նրանց՝ խցանվել են հենց այն ապրանքները, որոնք զուգահեռ ներմուծմամբ գնում են Ռուսաստան։

Մարդու իրավունքները և ժողովրդավարության արժեքներն անտեսված են Իսրայելում. Տեսանյութ

Իրանական լրատվամիջոցները գրում են․ « Ասում են, Իրանի ոստիկանությունը ցուցարարների հետ շատ դաժան է վարվել և խեղդամահ արել նրանց։ Եվ հենց Իսրայելում ցուցարարների հանդեպ նույնպես դաժան և անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում, բայց չգիտես ինչու միջազգային անաչառ լրատվական կոչվողները հիմնականում լուռ են։

Թուրք երկրպագուները պայթուցիկ նյութեր են նետել քրդական ֆուտբոլի թիմի անդամների ուղղությամբ

Մարտի հինգին, Թուրքիայի Բուրսա քաղաքում «Բուրսասփոր»-«Ամեդսփոր» ֆուտբոլային խաղի ժամանակ «Բուրսասփոր»-ի երկրպագուները անկարգություններ են կազմակերպել։ Երբ «Ամեդսփորի» խաղացողները դուրս են եկել խաղադաշտ, «Բուրսասփորի» երկրպագուները մի շարք ազգայնամոլական կարգախոսներ են վանկարկել, ինչպես՝ «Երջանիկ է նա, ով ասում է՝ թուրք եմ»։ Այնուհետև «Ամեդսփորի» ֆուտբոլիստների վրա տարբեր առարկաներ են նետել, այդ թվում՝ պայթուցիկ նյութեր։

Գորիսում մեկնարկեց Սյունիքի մարզի շախմատի պատանիների 16-րդ առաջնությունը

Մարտի չորսին Գորիսում մեկնարկեց Սյունիքի մարզի շախմատի պատանիների տասնվեցերորդ առաջնությունը։ Մարզի համայնքներից շուրջ ութսուն շախմատիստներ չորս օր շարունակ կպայքարեն որոշելու համար մարզի ուժեղագույն պատանի շախմատիստներին։ Առաջնության գլխավոր մրցավարն է Ստեփան Խաչատրյանը: Լավագույները կստանան Հայաստանի Հանրապետության պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարի ուղեգրեր: Շնորհակալություն ենք հայտնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, շախմատիստների կողքին կանգնելու համար:

Խնձորեսկի կամուրջ տանող ճանապարհի կառուցումը մեծ ազդեցություն կունենա շրջանի տուրիզմի զարգացման վրա

Արտուր խոջաբաղյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Երբ Ժորա Ալեքսանյանը կառուցեց Խնձորեսկի ճոճվող կամուրջը, զբոսաշրջության ոլորտի շատ գործարարներ շնորհակալություն հայտնեցին նրան, քանի որ դրա արդյունքում Գորիսում զբոսաշրջության ոլորտը սկսեց զարգանալ: Արդյունքում կառուցվեցին տասնյակ հյուրանոցներ։ Ելնելով հենց այս փորձից նա առաջ է տանում դեպի ճոճվող կամուրջ ճանապարհ անց կացնելու անհրաժեշտությունը:

Չինաստանի ոստիկանության մոտ հայտնվել է հատուկ ակնոց՝ մարդկանց ճանաչելու համար. Տեսանյութ

Չինաստանի ոստիկանության մոտ հայտնվել է հատուկ ակնոց՝ մարդկանց ճանաչելու համար։
Նման ակնոցները օգնում են ճանաչել պետհամարանիշներն ու մարդու դեմքերը, ինչպես նաև որոշել մարդու սոցիալական վարկանիշը։

Facebook-ն արգելափակել է էջեր, որոնք աջակցում էին Սերբիայի նախագահ Վուչիչին և նրա կուսակցությանը

Facebook-ն արգելափակել է էջեր, որոնք աջակցում էին Սերբիայի նախագահ Վուչիչին և նրա կուսակցությանը։ Այս գործունեությունը տարածվեց համացանցում և ուղղված էր սոցիալական մեդիայի ծառայություններին, ներառյալ Facebook-ը, Instagram-ը, Twitter-ը, YouTube-ը, ի լրումն տեղական լրատվական լրատվամիջոցների՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Սերբական առաջադիմական կուսակցության լայնածավալ և իրական աջակցության ընկալում ստեղծելու համար:

Թարմ լրատվություն Գորիսից եւ տարածաշրջանից

Մեր կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես gtimes.am խմբագրությանը։ Լրատվամիրոցները կարող են gtimes.am-ից մեջբերումներ վերահրապարակել միմիայն հատվածաբար՝ պարտադիր օգտագործելով հիպերհղումներ։