Դիտումների քանակը` 10
9 տարեկան էի, երբ առաջին անգամ ոտք դրեցի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի։
Մինչև հիմա հիշում եմ այն խաղաղությունը, որ զգացի եկեղեցի մտնելիս։ Ամեն ինչ այնքան սպիտակ ու լուսավոր էր, կարծես Եդեմի դարպասները բացվել էին իմ առջև։
Տարիներ շարունակ երազում էի վերադառնալ այնտեղ՝ արդեն ավելի հասուն, ավելի գիտակից, և յոթ մոմ վառել։
Բայց մոմի փոխարեն երազանքս այրվեց…💔29/09/2020
Եվ գուցե մի օր ես նորից կանգնեմ այնտեղ՝ յոթ մոմը ձեռքիս։ Գուցե մի օր այդ սպիտակ պատերի ներսում նորից զգամ այն խաղաղությունը, որ զգացի դեռ ինը տարեկանում։
Իսկ մինչ այդ՝ իմ յոթ մոմերը կվառվեն իմ աղոթքի մեջ, իսկ իմ աղոթքը կմնա վառված իմ ներսում