Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի 2025թ․ գործունեության համառոտ ամփոփումը
2025 թվականը շատ բուռն տարի էր Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի համար, հատկապես, որ մեր մարզում տեղի ունեցավ նշանակալի մեծ իրադարձություն։
Խոսքը «Գորիս Օփեն» միջազգային մրցաշարի մասին է։
Այժմ հրապարակենք մի քանի թվեր արտահայտելու համար «Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի» գործունեության ընդհանուր պատկերը։
2025 թվականի ընթացքում մարզի շախմատիստներին տրվել է աջակցություն մասնակցելու միջազգային եւ հանրապետական մրցաշարերի։
Այս աջակցությունն իր մեջ ներառել է 132 մասնակից։
Մարզում կազմակերպվել է 62 շախմատային մրցաշար, այդ թվում կարգային մրցաշարեր, առաջնություններ, օլիմպիադաներ, հուշամրցաշարեր։
Բոլոր մրցաշարերի մասնակցությունն իր մեջ ներառել է 1649 մասնակից։
Ըստ քաղաքների պատկերը հետեւյալ կերպ է բաշխված․
✅ Կապան ֊ 18 մրցաշար ֊ 512 մասնակից
✅ Գորիս ֊ 17 մրցաշար ֊ 527 մասնակից
✅ Սիսիան ֊ 13 մրցաշար ֊ 427 մասնակից
✅ Քաջարան ֊ 9 մրցաշար ֊ 105 մասնակից
✅ Մեղրի ֊ 5 մրցաշար ֊ 78 մասնակից
Կից կարող եք նաեւ տեսնել այս թվերի ինֆոգրաֆիկ աղյուսակները։
Ուրախ ենք նաեւ տեղեկացնելու, որ մարզում մինչեւ 16 տարեկան կարգ ունեցող շախմատիստների քանակը կազմում է 918 հոգի։
Այս թվի մեջ չեն մտնում վարկանիշով ունեցող եւ դեռ կարգ չլրացրած պատանիները։
Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիան իր շնորհակալությունն է հայտնում մեր բոլոր գործընկերներին, ովքեր աջակցել են այս բոլոր մրցաշարերի իրականացմանը։
Այս ամենը հնարավոր է դարձել շնորհիվ մեր գործընկերների եւ մարզի շախմատային ակտիվի։
Վստահ ենք, որ 2026թ․֊ին մենք կկարողանանք բարելավել եւ մեծացնել այս ցուցանիշները։
Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիան իր խորին շնորհակալությունն է հայտնում «Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ»֊ին իր անմիջական աջակցության համար, շնորհիվ որի հնարավոր դարձավ բնականոն հունով շարունակել մեր գործունեությունը։
2026 թվականը թող լինի հաղթանակաների, նոր ձեռքբերումների տարի Հայաստանի, մեր ժողովուրդի համար։